Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ցայտաղբյուրի մոտ. Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով

16 Հունիսի, 2026

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սպիտակի ոլորանների սկզբնամասում դեռ սովետական տարիներից եղել է կառուցված ցայտաղբյուր, որից անդադար հոսել է սառնորակ զուլալ ջուրը, ու մարդիկ իրենց ծարավն են հագեցրել։

Նույնիսկ մոտակա գյուղերի բնակիչները գալիս են այդ աղբյուրի մոտ և տակառներով իրենց օգտագործման համար ջուր են տանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը գտնվում է Սպիտակ խոշորացված համայնքի վարչական տարածքում, սակայն չգիտես ինչու՝ տիրում է հակասանիտարական ու գարշահոտ  վիճակ։

Հոգով ու ուղեղով փնթիրը անգամ այն վերածել են արտաքնոցի։Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանն ինչ-որ մրցումներ է անցկացնում ու իրեն ու իր որդուն գավաթ հանձնում, մինչդեռ լավ կլիներ, որպեսզի ցուցաբերի հետևողականություն ու տարածքից վերացնի գարշահոտն ու հակասանիտարական վիճակը։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը պետք է հանձնարարի Սպիտակի քաղաքապետին, որ շատ արագ այդ գործն իրականություն դարձնի։

Նմանատիպ նյութեր

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...

Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին․ Լիդյա Մանթաշյանը՝ իշխանությանը

«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին...

Մարդը արյունահոսում է, նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում․ փաստաբանը՝ ՔԿՀ պայմանների մասին 

  «Ունեմ մի պաշտպանյալ՝ Արթուր Վարդանյանը, որի առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել և անդրադարձել եմ։ Նա չափազանց լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն համապատասխան մարմինների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իմ...

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր»

Ընտրական հանձնաժողովը պահանջում է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանին դուրս թողնել համայնքապետի ընտրություններից: ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 29-ին Սպիտակի ավագանու ընտրություններ են և Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա ենթակաները՝ «Բարոյական...