Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ․ «Կարճ ասած»

10 Մարտի, 2026

 

Ընդամենը 2 ամիսից մեր երկրում մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, և ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պետք է ընտրողին առաջարկեն իրեց ծրագիրը։ Նախընտրական քարոզարշավը, ինչպես ասում են, մի ոտ շուտ է սկսել ՔՊ-ն, վերցրել են մի հատ մեծ ավտոբուս, կուսակցության լոգոն փակցրել վրան, մոտավորապես մի 20 հատ պետական պահպանության, ոստիկանական-պարեկային մեքենաներով, փակում են քաղաքների փողոցները, մայրուղիները և գնում քարոզարշավի։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ իմ նախագահության ժամանակվա ծրագրերը կարող եք վերցնել և ցույց տալ մի խոստում, որը չեմ կատարել։ Ինձ թվում է՝ ՔՊ-ից ավելի շատ ես եմ կարդում իրենց նախընտրական ծրագիրը, կառավարության գործունեության ծրագիրը, իրենց նախընտրական խոստումները, արդեն անգիր եմ արել, բայց իրենց ծրագրում էլ հակառակն է, չեմ կարողանում գտնել մի կետ, որ կատարել են։ Ծրագրի 1-2 տոկոսն են կատարել, այն էլ՝ կիսատ, ոչ լիարժեք, փնթի։

Երկրորդ նախագահի նախընտրական ծրագրում կա դրույթ բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու մասին։ Կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է։ Բայց եթե նույն խոստումը տա Փաշինյանը, նույն պահից սկսած՝ սուտ է․ գուցե ժամկետի վերջում մի կիսատ-պռատ բան մոգոնեն՝ հաջորդ ընտրություններին մի քիչ էլ ձայն տանելու համար։ Եթե երկրորդ նախագահն ասի՝ հնարավորինս սահմանափակելու ենք արտաքին պարտքի ներգրավումը, դա մեզ համար հիմք է հավատալու՝ հաշվի առնելով նրա կառավարման շրջանում պարտքի թեթև մակարդակը։ Եթե Նիկոլը խոստանա, որ պարտք այլևս չի վերցնելու, հաստատ իմացեք, որ ստել է։ Արդեն մի անգամ խոստացել է, բայց մեծացրել պետպարտքը 8 մլրդ դոլարով։

Երբ իշխանությունը գնում է ծրագիր ներկայացնելու, պետք է նաև հաշվետվություն տա իրեն ընտրողներին, թե նախորդ 5 տարին ինչ է արել։ Սա չունի այդ հաշվետվությունը․ հա կխոսի, ինչից ասես, բայց՝ ոչ ինչ-որ ռեալ, խելքտ գլխին բանից, բարեփոխումներից․ որովհետև չկան։ Բայց ինձ համար անհասկանալի է ժողովրդի հանդուրժումը, անկեղծ ասեմ։ Գնում է գյուղեր, ժողովուրդը բողոքում է աշխատատեղերի բացակայությունից, Նիկոլը մունաթ է գալիս, ասում է՝ գնացեք շինարարություն արեք, կրթվեք և այլն, բայց չեմ տեսել մեկը պահանջի հաշվետվություն, ասի՝ դու խոստանում էիր գործազրկությունը 2026-ին դարձնել 10 տոկոսից ցածր, բա ի՞նչ ես արել։ Քոչարյանը որ խոստանա գործազրկության նվազեցում, քաղաքացին չհավատալու տեղ չունի, որովհետև մի անգամ արդեն 20 տոկոսից իջեցրել է 7-ի։ Երբ Նիկոլը քարոզարշավի է գնում, մարդիկ, որ բողոքում են աշխատատեղերի բացակայությունից, ճիշտ են անում, բայց պետք է հիշեցնեն, որ այդ մարդը լիքը գործարաններ է խոստացել։ Գյումրիում հայտարարում է, թե 65 տոկոս խփելու է, ու իրեն չեն ասում՝ դու Շիրակ օդանավակայանի կողքը սամալյոտի գործարան ես խոստացել, Գյումրիում վերելակների գործարան ես խոստացել, ո՞ւր են։ Գյումրիում էնքան գործարան է խոստացել, որ հիմա պետք է էդ քաղաքում գործազրկությունը 0 լիներ։ Խաբել է, բայց հիմա էլ ասում է 65 տոկոս ձայնն ի՞նչ է, որ չտանեմ։

Գնում է գյուղեր, որոնք ունեն ջրի խնդիր, բողոքում է նախկիններից, ու մեկը չի հարցնում, հլա սպասի, Վայոց ձորում խոստացել ես Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի ջրամբարներ, ո՞ւր են։ Քասախի ջրամբար ես խոստացել, ո՞ւր է։ Սևան-Մաստարա ջրամբարը ո՞ւր է։ Տավուշում Հախում 2, Կողբի ջրաբարներն ո՞ւր են։ Արթիկի ջրամբարն ո՞ւր է, Խնձորեսկի ջրամբարն ո՞ւր է։ Գեղարքունիքում Աստղաձորի Արգիճի ու Գեղաձորի ջրամբարներն ո՞ւր են։

Նախագահ Քոչարյանն ասում է՝ երբեք չեմ տվել խոստում, որը չէի անելու․ լավ, մտածում էի, բա որ մի բան ասեմ ու չկարողանամ անել, էդ մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու։ Սա էդ պրոբլեմը չունի, հազար բան ասել է, ոչինչ չի արել, լցվում են ավտոբուսը տռճիկ տալով գնում կուկուռուզ կրծում, մունաթ գալիս մարդկանց վրա ու էլի դիսկոտեկային տրամադրությամբ հետ գալիս։

Հայաստանում 600-ից ավելի 3-4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենք կա։ Խոստացել էր 70 տոկոսը վերակառուցել, չի արել։ Երևանում մեռան բողոքի ցույց անելով Վարդաշենի բնակիչները, սպառնում էին կառավարության շենքի դիմաց վրան խփել մնալ։ Խաբել է, չի կառուցել, հիմա էդ մարդկանց ասում է՝ 65 տոկոսդ հաստատ ինձ եք ընտրելու․ ինչի՞ խաթեր, որ հաջորդ 5 տարում շենքերը փուլ գա՞ն, իրենք էլ մեջը։ Խոստացել է, ժողովուրդ ջան, եկեք պահանջեք, թող հրապարակի իր վերակառուցած էդ 70 տոկոս վթարային շենքերի ցանկը։

Ինչ-որ գյուղում դժգոհում են, որ մանկապարտեզ չկա, սա մունաթ է գալիս։ Բայց մեկը չի հակադարձում, ասի՝ ինչ, արա, բա դու խոստացել ես 2021 թվականին, որ բոլոր գյուղերն ունենալու են մանկապարտեզներ և նախակրթարաններ։ Ցույց չտաս, որ ինչ-որ տեղեր սարքում ես, դու խոստացել ես բոլոր գյուղերում, բո-լոր։ Խոստացել էր, որ մանկապարտեզի դաստիարակները 2-300 հազար դրամ են ստանալու։ Էդ ո՞ր մանկապարտեզում է։

Երկու թոռների խնամող տատիկը ցույց է տալիս, որ դոմիկի տանիքից չռում է, յուղի բանկա ու դույլեր են տան ամեն հատվածում, որի մեջ կաթկթում է տանիքից ներս թափվող ջուրը, երեխաների տեղաշորի մեջ է լցվում․ գնացել է Գյումրի, ասում է՝ երրորդ հեղափոխությունը օգնեք անեմ։ Չեմ լսում պահանջ՝ դու խոստանում էիր աղետի գոտու բոլոր անօթևաններին տուն տալ։ Էն օրը Լևոն Քոչարյանն ասում է, որ խնդիրը հնարավոր է արագ կարգավորել, ՔՊ-ականները իբր քոմենթներ են գրում՝ «հերդ թող սարքեր»։ Հերը 10 տարի կառավարել ՝ 3700 հատ բնակարան է սարքել աղետի գոտում, դուք կառավարել եք 8 տարի, 1 հատ սարքել ե՞ք։

Գյուղեր է գնում, մարդիկ են ջոկում, որ լավը խոսեն։ Մեկը չի հարցնում՝ բա խոստանում էիր բոլոր գյուղերի ճանապարհները սալիկապատել։ Խոստացել էիր, որ 2026 թվականին բոլոր արոտավայրեր տանող ճանապարհներ կկառուցեն։ Ո՞ւր են։ Ժողովուրդ, հարցրեք, ասեք ուր են էդ ճանապարհները։ Խոստանում էր արոտավայրերը շատացնել։ Քա՞նի հոգու ենք այս ընթացքում նկարահանել, որ ասում են՝ թշնամին վերցրել է մեր արոտավայրերը։ Այցելեք իմ հայրենի քաղաք՝ Գավառ, մոտեցեք հարցրեք՝ արոտավայրերը բոլորը հնձո՞ւմ են։ Հարցրեք, նախկինում քանի կով էիք պահում, հիմա քանիսն եք պահում։ Նիկոլը խոստացել էր խոշոր, մանր եղջերավորների գլխաքանակը եռապատկել: Այդ խոստումը որ տալիս էր՝ 265 հազար կով կար, «եռապատկելուց» հետո դարձել է 200 հազար։ Լավ օրից ե՞ն մարդիկ վերացրել անասուններին։ Գյուղացիներին խոստանում էիր սև ցուցակների մաքրում, 0 տոկոսով վարկեր։ Ո՞ւր են։

Էն հայտնի խոստումները չեմ հիշեցնում, մեռել ենք խոսելով ու էլի կխոսենք։ Սա որպեսզի էս խնդիրներից չխոսեն, շոուներ է անում, մտնում է խանութները, տեսնում է՝ ով է ապրանք գնել, ասում է՝ տվեք տոպրակները ես տանեմ, ինքն է մունաթ գալիս, նախկիններից է խոսում, ինչ-որ թալանից է խոսում։ Այ էդքան ձեզ չի հարգում ժողովուրդ․ դե, ասում է, կգնամ, կխաբեմ, կֆռացնեմ, նախկիններին դեմ կտամ, կասեմ օգնեք երրորդ հեղափոխությունը անեմ, հետո չորրորդը անեմ, հետո 5-ը անեմ։ Ուղղակի հետաքրքիր է, թե քանի անգամ եք պատրաստ հավատալ էդ հեքիաթներին։

Ժողովուրդ ջան, չգիտեմ՝ քանի կուսակցություն ու դաշինք կմասնակցի ընտրություններին, ով ինչ ծրագիր կներկայացնի, բայց վստահ եմ, որ Նիկոլի ծրագիրը լինելու է 100 տոկոսով չկատարվող, էս գլխից տապալված։ Խաղաղությունն է, ասում են, ընտրել իրեն կարգախոս․ ասֆալտ ու խաղաղություն։ Իր խաղաղության վրա ավելի շատ փոսեր են, քան իր փռած ասֆալտի։

Կարճ ասած՝ հարցման ժամանակ քաղաքացին ասում է՝ մենք սովոր չենք այսօրվա ղեկավարից նորմալ, մակարդակով, ճիշտ խոսք լսել, սովոր ենք, որ եթե մի բան է ասում, ուրեմն սուտ է։ Մարդկանց մի մասը հեռուստացույցի էկրանին տեսնելով դրան, ալիքը փոխում է «կենդանիների մոլորակ»։ Իսկ քաղաքացին մեղք ունի՞, որ իր ղեկավարը սուտ է խոսում։ Գիտեք, եթե երկու-երեք ժամկետ այդ ղեկավարը ընտրվում է, այո, մեղք ունի մշտապես խաբվելու համար։

Ի՞նչ են ուզում մեր քաղաքացիները․ ուզում են ապրել արժանապատիվ․ երկրի ներսում արժանապատիվ հարաբերություներ իր և իշխանության մեջ, արժանապատիվ հարաբերություններ մյուսների հետ, արժանապատիվ աշխատանք ու վարձատրություն, արժանապատիվ կեցություն, արժանապատիվ խաղաղություն։ Խնդիրը կարողի ու անկարողի մեջ է․ ժողովուրդն էլ, հաշվի առնելով հատկապես վերջին տարիներին իր գլխով անցածը, պետք է որոշի՝ ում վստահել, ով կարող է իրականացնել ծրագիրը, ապահովել այդ արժանապատիվ կեցությունը իր ու երկրիի։

 Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները...

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Վաղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հրաշազարդ տոնը։ Արագածոտնի թեմից  ներկայացնում են  թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Նիգավանի Սուրբ...

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել...

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը, բայց ոչ ոք չի ուզում մտնել, ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։ «Մենք չենք փակում դուռը շփումների և կարգավորմանն ուղղված կոնկրետ բանակցությունների համար։ Բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ուզում...

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։ Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները...