Երկու ամսում Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 միլիոն դրամով. Ոսկան Սարգսյան

6 Մարտի, 2025

Տավուշի մարզպետի  աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Այս մասին հայտնում է  տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ վկայակոչելով մարզպետարանից ստացած տեղեկությունները։

«Հայտնի չէ, թե նվաճումների, աշխատանքային ձեռքբերումների համար են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները ճոխ կերպով պարգևատրվում շուրջ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ ․ «2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը։ Որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած գրեթե 4 տարվա ընթացքում»։

Մարզպետարանից պատասխանել են ․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային  քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն  էլ կարևոր ձեռքբերում են»»:

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...