Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնասպանությունների աճը խաղադաշտի բացակայությամբ է պայմանավորված  

11 Սեպտեմբերի, 2025

Երբ մենք երեխաների համար ենթակառուցվածք ենք ստեղծում և նրանք հնարավորություն ունեն ժամանակի մեծ մասը չանցկացնել կամ փողոցում, կամ բակերում առանց կոնկրետ զբաղմունքի, ի վերջո այդ էներգիան է, որ դառնում է օլիմպիական որևէ մեդալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր կա՞ այդ էներգիան, թե չկա, իհարկե կա, բայց ինչի՞ համար է օգտագործվում դա, որտեղ է օգտագործվում, ինչ բովանդակություն է ստեղծում այդ էներգիան, սա է ամբողջ պատմությունը։

Մենք շատ ենք սիրում խոսել մեր ողբերգությունների մասին, դա մեր ամենաքննարկելի թեման է, բայց մենք չենք նկատել այն ողբերգությունը, որ մեր երեխաների աշակերտների մի ահավոր մեծ մասը դպրոցը ավարտում, ընդունվում, ավարտում է և այդպես էլ նորմալ ֆիզկուլտուրայի դահլիճ կամ նորմալ խաղադաշտ չունի։ Դա ողբերգություն չի մեզ համար, բացարձակապես ողբերգություն չի։ Դա ո՞նց է ազդել այդ երեխաների հետագա առողջության վրա, ո՞նց է ազդել հետագա կյանքի վրա, այո, ո՞նց է ազդում բանակում միջանձնային հարաբերությունների վրա, ո՞նց է ազդում ֆիզիկական վիճակի և մարտունակության վրա, ո՞նց է ազդում ինքնասպանությունների թվի վրա, որովհետև այդ ամենը մենակ մարմնական և հոգևոր, հոգեբանական պատրաստության մասին է, չէ՞, խոսքը։ Սա ողբերգություն չի, բացարձակապես, ո՞վ է խոսել ընդհանրապես սրա մասին, ոչ ոք։

1473 թվականին տեղի ունեցած մի իրադարձության մասին կարելի է տարիներով անընդհատ քննարկել, իսկ որ այսօր մեր երեխեքը, մեր երեխեքի ապագան մենք ոտի տակ տված տրորել ենք շարունակ, դա ոչ մեկի համար ողբերգություն չի։ Ընդհակառակը, զոհողություն է պետք, բայց ինչի՞ համար, որ էլի զոհողություն պետք լինի, ինքագեներացվող զոհողության անհրաժեշտություն»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...