Ըստ ՆԳՆ խոսնակի՝ դպրոցներում թմրանյութ չի շրջանառվում

3 Մարտի, 2026

Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են, գրում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին. նման վերնագրով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում: Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։

ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։

Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։

Ի դեպ, կհիշեք անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։

Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։ Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել. յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր»։

Նմանատիպ նյութեր

Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրել են Հայաստանի հետընթացը․ Լիլիթ Գալստյան

  «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ...

Դատախազությունն ու դատարանը քամահրական վերաբերմունք են դրսևորում ԱԺ նկատմամբ․ Մանուկյան 

«Քիչ առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, ՔՊ-ն դեմ քվեարկեց օրակարգում Հայաստանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծն ընդգրկելուն։ Ամենատիպիկ օրինակը հենց այս Ազգային ժողովն է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում...

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի...

Հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդալ․ Արթուր Խաչատրյան

  «Ազնիվ խոսք՝ Աստված, հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես Կռիլովի «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդալ։ Գիտե՞ք, երբ դուք խոսում եք ժողովրդավարության մասին, երբ Դաշնակցությունը իշխանություն էր, աշխարհի առաջին երկրներից...

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։Երկու երկրների ներկայացուցիչների...