Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան

24 Հունիսի, 2026

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%), գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

Ըստ նրա՝ հենց այդ տարբերությունն էլ որոշեց իշխանության ճակատագիրը։

«Երբ իշխանությունը ձևավորվում է այսպիսի ծավալի կասկածների պայմաններում, այն այլևս չի կարող ներկայանալ որպես անվիճելի ժողովրդական կամքի կրող։ Լեգիտիմությունը միայն հանրային վստահության արդյունք է։ Իսկ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն։

Զինվորների կուտակումները ընտրատեղամասերում, չնույնականացված անձնագրերի մեծ թիվը և փակ ցուցակներով քվեարկությունները միասին ձևավորում են մի պատկեր, որը ոչ թե փարատում, այլ խորացնում է կեղծված ընտրությունների վերաբերյալ կասկածները։

Այդ պատճառով այսօր իշխանությունը կանգնած է ոչ թե քաղաքական մրցակցության, այլ սեփական լեգիտիմությունը հիմնավորելու խնդրի առաջ։ Որքան բարձր են հնչում նրա հայտարարությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր հարցը․ եթե ամեն ինչ եղել է թափանցիկ և արդար, ապա ինչո՞ւ են շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում անպատասխան»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...