Նորից ուսուցիչ է ձերբակալվել․ «Հրապարակ»

16 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել:

Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել:

Իջեւանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին եւ սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց:

Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել եւ հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջեւանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:

«Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»:

Այլ մանրամասներ չհայտնեցին: Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել եւ լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»: Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում աշակերտին հարվածելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝...

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է

Մոլորվել է ադրբեջանցի զինծառայողը։ Առաջին իսկ պահից իրենք մեզ տեղեկացրել են։ Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում, Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանցագործություն է արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ...

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ազգային...

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։ Տեղեկացանք, որ...