Ձեզ քանի՞ քյաբաբ են տվել, որ պարոն Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ ՔՊ-ականներին

11 Օգոստոսի, 2026

«Ո՞վ է գողացել ԲՀԿ-ի մանդատները։

Մի քանի օր շարունակ այս քննարկումը ծավալվում է Ազգային ժողովում և, ինչպես և խոստացել էի Ձեզ, հազար անգամ հարցը բարձրաձայնեք՝ հազար անգամ գալու եմ և այս բարձր ամբիոնից հայտարարելու եմ՝ Դուք, Ձեր իշխանությունը գողացել է 60 հազար քաղաքացու ձայն, Դուք գողացել եք ընդդիմադիր մանդատներ։

Այստեղ ֆուտբոլային տրամաբանությամբ շատ խոսվեց իրավիճակը նկարագրելու համատեքստում։ Եթե խաղադաշտում ԲՀԿ-ն է և ՔՊ-ն, իսկ մրցավարը նախկին ՔՊ-ական, կարկառուն ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է, միանշանակ հաղթողը լինելու է «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հարգելի գործընկերներ, պարոն Ռուբինյանը, ցավոք, այստեղ չի։ Քյաբաբներից շատ խոսեցին, ընտրակաշառքից առհասարակ։ Ես ուզում եմ մեր իշխանությանը, մեր գործընկերներին հիշեցնել՝ ընտրությունների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը 100 տոկոսով ընտրակաշառքով է ձևավորվել, ընդդիմության ձայները 100 տոկոսով ընտրակաշառքի շրջանակներում են։ Հետո արդեն քյաբաբը մտավ շրջանառության մեջ և այլն, և այլն։

Պարոն Ռուբինյանը այստեղ չի։ Պարոն Կարապետյան, Ձեզ եմ ուզում հարցնել։ Ընդունենք, որ ընտրակաշառքով է ձևավորվել այս թևը Ազգային ժողովում։ Քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ պարոն Վարդևանյանին ընտրել են Ազգային ժողովի փոխնախագահ։

Ձեզ կարող եմ հարցնել՝ ՔՊ-ական 13 պատգամավորներին։ Ձեզ քանի՞ քյաբաբ են տվել, որ պարոն Վարդևանյանին ընտրել եք որպես Ազգային ժողովի փոխնախագահ»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...