Դուք ադբեջանական մամուլի ուրախությունն եք, հերոսները․ Ագնեսա Խամոյան

16 Սեպտեմբերի, 2026

 

«Մենք արտահանման լուրջ խնդիր ունենք, ԵԱՏՄ-ում խնդիրներ ունենք, չհասկացվածություն կա և այլն, և այլն․ այսինքն՝ մեր տնտեսությունը լրջագույն խնդիրների առջև է կանգնած և էլ ավելի մեծ խնդիրների առջև կարող է կանգնել։

Ի՞նչ ենք անում մենք որպես ընդդիմություն․ բարձրաձայնում ենք այդ հարցերը, պատասխաններ ենք պահանջում։ Ի՞նչ է անում իշխանությունը․ օրինակ՝ Էկոնոմիկայի փոխնախարարին հարցնում եմ, ասում եմ․ «Ունե՞ք տնտեսական հաշվարկ, թե ինչ տեղի կունենա մեր տնտեսության հետ, եթե Հայաստանը դուրս մնա ԵԱՏՄ-ից»։ Բնականաբար պատասխան չկա, բայց Արայիկ Հարությունյանը՝ աշխատակազմի նախկին ղեկավար, երկարամյա․․․ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ասում է․ «Ո՞նց կարող եք այդպիսի հարց տալ, դուք ո՞նց եք համարձակվում այդպիսի հարց տալ, դա Մոսկվայի մամուլում վերնագիր է դառնում, ո՞նց եք այդպիսի բաներ խոսում։ Պարո՛ն Հարությունյան, նախարարությա՛նը, դո՛ւք կպատասխանեք, ելո՞ւյթ ունեք, նախագծերի՞ց խոսեք էլի, դո՛ւք եք ադրբեջանական մամուլի ուրախությունը, դո՛ւք եք ադրբեջանական մամուլի հերոսները, դո՛ւք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան ադրբեջանցիները»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետային խմբի վարիչը դատի է տվել թատրոնին․ «Արմլուր»

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետային խմբի վարիչը դատի է տվել թատրոնին․ «Արմլուր»

Բորիս Հմայակի Էմինյանը դատի է տվել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին և պահանջում է կատարել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի 31.05.2019թ. թիվ 276-Ա հրամանի 2-րդ կետի պահանջը։ Այս մասին գրում է Armlur.am-ը:...

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց կարծում եմ՝ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ մի քանի ամիս անց այս ամենը կմտնի բոլորովին այլ փուլ»,- նշել է նա՝ New York Post-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով՝ առաջին փուլը՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը

Ազգային ժողովում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ քաղաքական օրակարգային հարցերի վերաբերյալ։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Մի սպասեք պատասխան կրակոցի. ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու մասին

Մի սպասեք պատասխան կրակոցի. ՔՊ-ական պատգամավորը՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու մասին

«Մեզ համար կարևորը խաղաղությունն է, որն ունենք։ Նման հայտարարություններ շատ կլինեն, բայց, փառք Աստծո, մենք ունենք ուղիղ երկխոսություն ու նաև նման հարցերի շուրջ կարողանում ենք ուղիղ խոսել ադրբեջանական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ...

Քոչարյանից ձեր քաղաքական մուռը հանելու համար ոտնահարում եք հազարավոր աշխատողների իրավունքները․ Խամոյան 

  «Այս իշխանությունները մենակ մեր պետության, պետականության հիմքերն ու ինքնությունը չեն այլանդակում։ Շատ տարօրինակ կարող է հնչել, բայց դուք նաև հակակոռուպցիոն պայքարն եք այլանդակում։ Հիմա կասեմ փաստերով։ Դուք օրենքի գերակայության,...