Ձևավորվել է Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

9 Հուլիսի, 2025

Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է․

Մենք՝ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներս, խոր մտահոգությամբ արձանագրում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանական վերնախավի ու պետական համակարգի բարձրաստիճան գործիչները թիրախավորված ճնշմամբ հարձակվել են Հայոց Եկեղեցու սրբազան առաքելության և նրա սպասավորների վրա՝ հանրային տարածքը ողողելով թունավոր հեղեղով։

Հասկանալով, որ Հայոց Եկեղեցին դարերով եղել է մեր պետականության կորստի պայմաններում ազգի ինքնապահպանության ամուր սյունը, հայոց լեզվի, գրերի, դպրության և մշակութային ժառանգության անբաժան պահապանը, ազգագրական ու բարոյական կոդի պահպանողը, ինչպես նաև ունենալով պատմական հիշողություն Ավարայրից մինչև Ցեղասպանության որբանոցներ, պատերազմների ժամանակ, երբ եկեղեցին հանդես է եկել որպես աղետի և ցավի մեջ համախմբող ուժ, ինչպես նաև հաշվի առնելով, որ հավատքի ու եկեղեցական ինքնավարության վրա ցանկացած հարձակում միաժամանակ հարված է ազգային ինքնության հիմքերին, հայտարարում ենք Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհրդի ձևավորման մասին:

Խորհրդի նպատակներն են.

  1. Պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, իրավական և ազգային արժեքը՝ հակառակ ցանկացած կողմնակալ կամ կազմակերպված քարոզչական արշավների:
  2. Հաստատված փաստերով ու հավաստի տեղեկատվությամբ արձագանքել հանրային դաշտում տարածվող ստահոդ պնդումներին և կանխել եկեղեցու, հոգևորականների կամ հավատացյալների դեմ ուղղված ատելության խոսքը։
  3. Համախմբել հավատավոր ժողովրդին, մտավորականությանը և իրավապաշտպան շրջանակներին՝ ձևավորելու գործընկերային հարթակներ, որտեղ կքննարկվեն մտահոգությունները և կձևակերպվեն արդար ու իրավական լուծումներ։
  4. Հետևել, որ պետական ցանկացած մարմին կամ պաշտոնյա իր հայտարարություններում ու գործառույթներում հարգի հոգևոր կառույցների ինքնավարությունն ու հիմնարար ազատությունները։

Մենք հայտարարում ենք, որ Խորհուրդը ոչ քաղաքական և ոչ կուսակցական կառույց է․ նրա աշխատանքը մեկնարկում է բացառապես հավատքին, պատմական կոչմանը և ժողովրդավարական արժեքներին հավատարմությունից դրդված՝ հիմնված սիրո, ազգային ոգու ու օրինականության վրա։

Խորհուրդը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքահայ մեծ գաղթօջախներում, մասնավորապես, Փարիզում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Այս լայն ներկայությունը նպաստում է, որ Խորհուրդը ուշադիր լսի համայնքների կարծիքները և դրանք համախմբի մեկ միասնական ձայնում։

Հենվելով այս բազմակենտրոն ներկայության վրա՝ Խորհուրդը կոչ է անում անմիջապես դադարեցնել Հայոց Եկեղեցու նկատմամբ ուղղված բոլոր հարձակումներն ու ապատեղեկատվական արշավները և, փոխարենը, մեկտեղել ուժերն ու սրտերը՝ մեր հոգևոր տունը միասին պահպանելու համար, քանզի դրանով ենք ամրապնդում հայ ժողովրդի համերաշխությունն ու մեր պետականության պատիվն ու արժանապատվությունը։

Վստահ ենք, որ Տիրոջ խաղաղությունն ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի լուսեղեն հավատը կուղեկցեն մեզ այս դժվարին պահին՝ ուղղորդելով մեզ համերաշխության, ճշմարտության և փոխադարձ հարգանքի և միասնականության մեջ։

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...