Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին․ «Կարճ ասած»

8 Հունիսի, 2026

 

Փաշինյանը հաճախ էր ասում, թե իր օրոք ոչ մի քվեաթերթիկ չի կեղծվելու, ձեռքը կկոտրի, բայց չի կեղծի և այլն։ Ինչ մենք տեսանք այս օրերին և հատկապես երեկ՝ երբևէ մեզանում տեղի ունեցած ընտրական խայտառակություններից էր։

Փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ։ Մինչ ընտրությունները, բուռն աշխատանք կատարեցին ուժային մարմինները՝ մոգոնելով բազմաթիվ քրգործեր, ձերբակալելով ու կալանավորելով ընդդիմադիր լիքը գործիչների, հատկապես՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմից։ Մոգոնում էին ձայնագրություններ, հրապարակում էին ամիսներ առաջ կատարված հեռախոսազանգեր, կտրում կպցնում ու ընկնում մարդկանց հետևից։ Միայն այդ ուժից մեկ օրվա մեջ 200 անձի ձերբակալեցին, տասնյակ պատգամավորության թեկնածուների։ Ողջ պետական ապարատը զբաղված էր ժողովրդի դեմ տեռորով։

Իսկ լռության օրը ամենաակտիվը աշխատում էին ՔՊ-ական պատգամավորները՝ քարոզչություն անելով և հակակոռուպցիոնը՝ հաղորդագրություններ տարածելով, ձերբակալելով ու թիրախավորելով ընդդիմադիրներին։

Բայց ամբողջ խայտառակությունը հենց ընտրության օրը տեղի ունեցավ։ Կրկնակի քվեարկություններ, քվեաթերթիկների դուրս հանում, ուղղորդումներ, մեկից ավելի մարդիկ՝ խցիկում, ՔՊ-ական պաշտոնյաները, պատգամավորի թեկնածուները տեղամասերից չէին հեռանում։ Ընտրողներին ստիպում էին նկարել իրենց քվեարկությունը։ Մարդկանց հասցեներում անծանոթների էին գրանցել, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը քվեաթերթիկները լցնում էր պարկն ու տանում։ Բանակի քվեարկությունը հատկապես խայտառակություն էր, 8-ից 5 պակաս բերում են բանակը, որը քվեարկում է մինչև գիշեր։ Ընտրությունների ժամանակի ավարտից 5 ժամ անց դեռ բանակը քվեարկում էր։ Իսկ հատկապես բանակի պարագայում գիտենք, որ կաշկանդվածություն ունեն։ Մի խոսքով՝ հազարավոր խախտումներ։

Օրվա ընթացքում պարզվեց, որ քվեարկության գաղտնի ցուցակներ էլ կան։ Տոտալ վերահսկողություն էր ընտրությունների, քվեարկողների նկատմամբ՝ ով ում ընտրի, ով չընտրի, անգամ ՔՊ-ական պաշտոնյաները որոշել էին՝ ով չընտրի։ Կային ցուցակներ, պատասխանատուներ, և շատ հնարավոր է՝ դրա տակ ֆինանսական շահագրգռություն կար։  ՔՊ-ականների ասաուլիսը հեռարձակվում էր պետական հեռուստաընկերությամբ, ըևնդդիմադիր «Հայաստան» դաշինքինը՝ ոչ։ Այսինքն, ՔՊ-ն պետական նստիտուտները ծառայեցին ՔՊ-ին։

Հակակոռուպօցիոն կոմիտեն հայտնում է, որ վերջին 4 ամսում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով ձերբակալվել է 214 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ, 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 50-ին կալանավորել են, 41-ին տնային կյալանք են տվել, 102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ: Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են: Կարո՞ղ եք գուշակել, թե սրանցից քանիսն են ՔՊ-ական։ Ոչ մեկը։ Բազմաթիվ խախտումներ ՔՊ-ի կողմից, ու չկա մեկ ձերբակալված, գոնե ձևի համար։

Այնուհետև Խայտառակություը տեղափոխվեց հաշվարկների փուլ։ Իշխանական լրատվամիջոցները քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց շատ արագ տվյալներ էին հրապարակում, որտեղ ՔՊ-ն հաղթում էր։ Անհասկանալի էր՝ դա ինչ տվյալներ էին և տպավորություն էր, որ ընդամենը հաղթանակի տպավորությւոն թողնելու համար, այլապես նույն տվյալները պետք է ընդդիմությունն էլ ունենար։ Քվեարկության ավարտից 4 ժամ անց դեռ Երևանից ոչ մնի տվյալ չկար։ Սա ամենաանհասկանալին էր։ Կեսգիշերին, երբ դեռ 10 տոկոսն էր հաշվարկված, հայտարարվեց, որ ասուլիս է ստալու Փաինյանը, ու այդտեղ սկսվեց հաջորդ սերիան։

Ժամը 2-ին, երբ ձայների ընդամենը 15-20 տոկոսն էր հաշվարկված, Փաշինյանն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ ինքն ընտրված է։ Շտաբներից ոչ մեկը դեռ տվյալները չուներ, բայց Նիկոլն արդեն իրեն հռչակում է հաջորդ վարչապետ։ Ու այդտեղից արդեն հասկանալի էր, որ ձայների հաշվարկում, քվեաթերթիկների հետ ինչ-որ բան է կատարվելու։ Ինչպես որ Փաշինյանը ուղղորդում էր, ցուցումներ էր տալիս դատարաններին, դատախազությանը, քննչականին, այնպես էլ ԿԸՀ-ին ցուցում տվեց հրապարակայնորեն։ Փաշինյանի այս հայտարարությունը ընտրակեղծիքներ անելու իմաստ էր ստանում։ Պարբերաբար դադարում էր քվեների հաշվարկից տեղեկության տրամադրումը, ու վերջնական հաշվարկն այն դուրս եկավ, ինչը հայտարարել էր Փաշինյանը։

Ըստ երևույթին, եղել է ընտրության արդյունքների վրա ներգործություն։ Կարող եմ ասել, որ երբեք այսքան լկտի կերպով վարչական ռեսուրսը չի աշխատել, երբեք այսքան լկտի պետական ընտրակաշառքներ չեն բաժանվել։ Կառավարությունը օրը մի հատ ընտրակաշառքի տպավորություն թողնող որոշում էր կայացնում։

Ու մեզ պետք է համոզեն, թե արդար ընտրությո՞ւն է եղել․ էդ ինչի՞ց ենթադրեցիք, թե արդար են․ որովհետև եվրադիտորդներն են ասո՞ւմ, մի քանիսն էլ շնորհավորել ե՞ն։

Այս ընտրություններում հաղթեց վարչական ռեսուրսը, հաղթեցին ընտրակեղծիքները, հաղթեց մարդկանց վրա ճնշում գործադրելը, հաղթեց ընտրակաշառքը։ Չկա էդպիսի մի իրական ուսումնասիրություն, որի արդյունքում ՔՊ-ն ստանալու էր էն ձայները, որ ստացել է։ Երևանում՝ մայրաքաղաքում, ՔՊ-ն պարտվել է, իսկ հաղթած տեղերի արդյունքները վստահություն չեն ներշնչում։ Այ սրա համար են մարդիկ շոկի մեջ։

Կարճ ասած՝ տեղի ունեցածը ընտրական հեղաշրջում էր, դա ոչ թե հաղթանակ էր, այլ ժողովրդից քվե գողանալ։ Դա ֆոկուս էր, աճպարարություն։ Այս ընտրությունները հանրային հանդարտության չեն բերելու, գոնե ինձ համար սա հասկանալի է։ Նիկոլի ցույց տված քվեները չեն համնընկնում նրա նկատմամբ հանրային դիրքորոշումներին։ Ժողովուրդը խաբվել է ու զարմացած է, որովհետև չի ընտրել։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր...

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում  Այս մասին այսօր «Իզվեստիա»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է նա։...

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում Զոմայի Սուրբ տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի...

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

Ջերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200-ից ավելի կյանքեր. Բադալյան

«Այսօր լրանում է ջերմուկյան մարտերի կամ «երկօրյա պատերազմի» չորրորդ տարելիցը։ Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր եւ կորցրեց տարածքներ։ Այդ պատերազմը դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպուլյացիայի «անկյունաքարերից» մեկը»,- գրել է քաղաքական մեկնաբան...