Դուք խնդիր ունեք հենց «հայրենիք» գաղափարի հետ․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին

14 Սեպտեմբերի, 2026

 

«Տեքստում կատարվող փոփոխությունների հետ կապված մենք որևէ խնդիր չենք տեսնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և զարգացման գաղափարների հետ։ Բայց եթե դուք խնդիր եք տեսնում «հայրենիք» բառի հետ և այն հանում եք տեքստից, ապա հարց է առաջանում՝ ի՞նչն էր խանգարում պահպանել այն։

Ի՞նչն էր խանգարում «հայրենիք» գաղափարը պահպանել նաև Կառավարության ամբողջ ծրագրում, որի ավելի քան 100 էջերում «հայրենիք» բառը մեկ անգամ անգամ չի հիշատակվում։ Սա արդեն խոսում է ոչ թե պատահականության, այլ հետևողական մոտեցման մասին՝ տպավորություն ստեղծելով, որ դուք խնդիր ունեք հենց «հայրենիք» գաղափարի հետ»,- այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Լճաշեն գյուղի տարածքում իրականացվել է ապօրինի հանքարդյունահանում. ՆԳՆ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:...

Իշխանությունը երդման տեքստից հանում է «համազգային նպատակներ» ձևակերպումը․ Վարդևանյան 

«Քննարկում ենք Կառավարության անդամի երդման տեքստը։ Մի քանի կարևոր շեշտադրում։ Առաջինը․ երդման տեքստից, այո՛, փաստորեն առաջարկվում է հանել «համազգային նպատակներ» ձևակերպումը։ Նարեկ Կարապետյանի հարցին ի պատասխան արդարադատության նախարարն...

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ. Հայ գործարարների ասոցիացիա

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդ. Հայ գործարարների ասոցիացիա

Սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում կայացավ Հայ Գործարարների Ասոցիացիայի կողմից կազմակերպված Buissup Challenge-ը՝ Buissup-ի նոր ձևաչափը, որի շրջանակում երիտասարդ մասնագետներն ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներն աշխատեցին խոշոր ընկերությունների կողմից ներկայացված...

Պարտադի՞ր է ՀՀ-ի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմինչով նշել․ Քրիստինե Վարդանյան

  «Պարտադի՞ր է Հայաստանի վրա հարձակման օրն ամեն տարի փառատոնով կամ վարչաչգիտեմ ինչով նշել։ Այսինքն՝ դա պարտադիր պայման է՞․ ուրիշ օր չկա՞ այդ 365 օրվա մեջ։ Սա՝ ռեմարկի կարգով։ Ես իսկապես այս հարցի քննարկումը, խոշոր հաշվով, իմաստալից...

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին

Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման...