Դուք գնալու եք քվեարկեք, իսկ մենք տեր ենք կանգնելու ձեր ձայներին և բերելու ենք փոփոխություն․ Քրիստինե Վարդանյան 

29 Մայիսի, 2026

«Հենց հիմա, Սպիտակ մտնելուց առաջ, տեսանք հրապարակը, որը կառուցվել է երկրորդ նախագահի օրոք։ Ասացին՝ մշակույթի տունն էլ է այդ տարիներին կառուցվել։ Աղետի գոտու բազմահազար բնակարանների մասին էլ բոլորդ գիտեք։

Մենք ունեցել ենք կառուցող նախագահ, և միասին պիտի կառուցենք ու վերակառուցենք մեր երկիրը հունիսի 7-ից հետո։ Միասին պիտի դա անենք։

Ժողովուրդ ջան, եթե հունիսի 7-ին մենք գնանք ընտրատեղամասեր, եթե համոզենք մեր հարևաններին ու բարեկամներին, ովքեր արդեն զզվել են այս իրականությունից, գնալ ընտրության և իրենց քվեով մերժել այս իշխանությանը, ապա այս իշխանությունը գնալուց բացի այլ տարբերակ չի ունենալու։ Ու այդ գործում նրան ոչ Թրամփը, ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չեն կարող օգնել։ Դուք եք ձեր քվեով որոշում, թե ով է Հայաստանում լինելու իշխանություն»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...