Դուք գիտե՞ք՝ ձեր մասին ժողովուրդը մեզ ինչ է ասում․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին 

6 Օգոստոսի, 2026

 

Մարիա Կարապետյանի վերջին օրերի հետևողականությունը, թույլ տվեք ասել, ինձ համար անհասկանալի կերպով, ինձ թույլ չտվեց չմոտենալ այս ամբիոնին և նրա մի քանի դիտարկումներին, որոնք ուղղված էին պարոն Վարդևանյանին՝ հարցադրումների տեսքով, չանդրադառնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Տիկին Կարապետյան, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ, թե դուք ինչը չեք կարողանում հասկանալ, որ մի հատ էլ պարոն Վարդևանյանից եք հարցնում։ Ուզում եք՝ հազար անգամ պնդեք, ես չեմ զլանա ու հազար անգամ կգամ այս ամբիոնի մոտ և կկրկնեմ այդ նախադասությունը։

Այո՛, դուք գողացել եք 60000 քաղաքացու ձայն, դուք գողացել եք ընդդիմադիր մանդատներ։ Դա փաստ է։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ ձեզ համար ի՞նչն է անհասկանալի, որ դուք երեք օր շարունակ այդ թեման շարունակում եք, այն պայմաններում, երբ ձեր քաղաքական միավորի քարոզչական հիմնական ուղղագիծը ամեն ինչ մոռացության մատնելն է։

Դուք երբեմն դեմքի այնպիսի հպարտ արտահայտությամբ եք կանգնում այստեղ և ելույթ ունենում, ոնց որ մենք հայրենիք չենք կորցրել, մենք հազարավոր տղաների չենք կորցրել։ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների, բարձր բանակցային ջիղի շնորհիվ չէ՞, որ հայտնվել ենք այս իրավիճակում։

Դուք այնպես հպարտ եք կանգնում այստեղից խոսում, ոնց որ այդ ամեն ինչը չի եղել։ Ժողովուրդ, ոչ մի բան չի եղել, սաղ նորմալ է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ...

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...