Դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է Վալոդյա Գրիգորյանին ու արձակել կրակոցներ. մանրամասներ

24 Սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 23–ին, ժամը 23.50–ի սահմաններում է եղել ոստիկանությունում ահազանգ, որ կրակոցներ են հնչել Մերձավան համայնքի Երևանյան խճուղում։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ մահացել է երկու անձ՝  Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը, մեր գործընկեր՝ Արարատի մարզի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը և մեկ վիրավոր ենք ունեցել՝ Արծրուն Գալստյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ  Նարեկ Սարգսյանը։

Հարցին՝ առկա տեսանյութերում երեւո՞ւմ են անձինք կամ ավտոմեքենաներ, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Տեսախցիկներ են վերծանվել, այս պահին հանրապետության մուտքերն ու ելքերն են ստուգվում, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք»։

Խոսելով կասկածյալների մասին, նա ընդգծեց. «Նախնական տեղեկություններով, մեկ անձ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ է արձակել, որի հետեւանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորվել է»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...