«Դեպորտ արված» դիվանագիտություն․ «Կարճ ասած»

3 Մարտի, 2026

Հայաստանը նշում էր դիվանագիտական ծառայության աշխատակցի օրը, ու Հայաստանի դիվանագիտությունը վարող երկու առաջին դեմքերի՝ Փաշինանի ու Արարատ Միրզոյանի ելույթները, այն էլ՝ հարևան երկրում պատերազմի ֆոնին, եսիմորերորդ անգամ ցույց են տալիս, թե այս մարդիկ, որքան կտրված են իրականությունից, տրամաբանությունից, դիվանագիտությունից։

Փաշինյանն ասում է՝ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է անվտանգության պակաս․ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում դիվանագիտության հետ, այնքան ավելի հուսալի մակարդակ է։ Նիկոլը այս միտքը բազմիս ասել է, վերջին երկու տարում` երևի մի 20 անգամ. հա ասել է՝ պետության անվտանգությունը երբ կապում ես բանակի հետ, ուրեմն անվտանգություն չունես։ Ու դա կրկնում է նաև հենց այն պահին, երբ մեր կողքի երկրում հակառակն է ապացուցվում։ Իրանում պատերազմը, մերձավորարևելյան իրավիճակը հենց նրա մասին է, որ անվտանգության թիվ 1 երաշխավորը բանակն է, իսկ դիվանագիտությունը այս պարագայում հիմնավորել է պատերազմը։

Այս պահին Իրանի գլխավոր զենքը իր դիվանագիտությունը չէ, բանակն է, իր լինել-չլինելը իր բանակով է պայմանավորված։

Այսօր հզոր պայթյուններ են տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի հենց դիվանագիտական թաղամասի վրա։ 2 մլն քառակուսի կիոլմետր տարածք, 33 մլն բնակչություն ունեցող երկիր է, դիվանագիտությունը չի փրկել, դիվանագետներին տարհանել են։ ԱՄՆ-ն էդ որ իր քաղաքացիներին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրները լքել, հենց էն մասին է, որ դիվանագիտությունը անվտանգություն չի տվել։ Դիվանագիտությունը ո՛չ Էմիրաթներին փրկեց պայթյուններից, ոչ էլ Բահրեյնին ու մյուսներին։ Բա եթե անվտանգությունը բանակի հետ կապված չէ, այլ առաջին հերթին դիվանագիտության հետ, ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածում Իրանի զենքի պահեստներին կամ Իրանը՝ ԱՄՆ ռազմաբազաներին, թող արտգործնախարարներին ու դեսպաններին թիրախավորեն։ Ճապոնիան այս տարի ռեկորդային պաշտպանական բյուջե է հատկացրել, գերմանիան էլ, ԱՄՆ-ն էլ, շատ երկրներ։ Սրանք ասում են՝ չէ, կարևորը դիվանագիտությունն է․ ախար մի դիվանագիտություն էլ ունենան․ սրանց օրոք դիվանագետները դժվարանումե ն ասել, թե ինչ է իրենց արածը։ Նիկոլն էր իրենց դիվանագիտությունը բնորոշում իշաոտնուկին նստած։

Իսկ ո՞րնէ  սրանց դիվանագիտությունը և իրենց պատկերացրած դիվանագիտությունը․ ըստ իս՝ հետևյալ տրամաբանությունն է՝ քանի դեռ կա հանձնելու բան, պետք է դիվանագիտությամբ հանձնել։

Ասում է՝ մենք այս խաղաղությանը հասել ենք դիվանագիտության հաշվին, ոչ թե զենքի։ Իսկ ի՞նչ խաղաղության եք հասել։ Ընդամենը հրադադարի։ Հիմա այս իրողությանը նայեք Ադրբեջանի տեսանկյունից․ ի՞նքը այդ այսպես կոչված խաղաղությանը ինչի հաշվին է հասել․ նախ զենքի, հետո, շանտաժի ու դիվանագիտության․ բայց գլխավորը նրա հաշվին, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը երկուսից էլ չունի և նրա նկատմամբ հնարավոր է շանտաժ թե՛ զենքով, թե՛ դիվանագիտությամբ, թե՛ կոմպրոմատներով։

Արարատ Միրզոյանն ասում է՝ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության առաջին պաշտպանական գիծն է։ Այդտեղ մի քանի լիրիկական բաներ էլ է ասել՝ ծով, ալիք, տաշեղ և այլն։ Բայց խնդալուն ինքնիշխանություն բառն է։ Բարեկամ և հարևան երկրի ղեկավարին սպանել են, ռիսկ չեք անում ցավակցել, երևի՝ որ ԱՄՆ-ն չջղայնանա, երկու օր անց միայն, երևի թույլտվություն եք ստանում, բայց խոսում եք ինքնիշխանությունից։ Այս պահին ՀՀ տարածքի մի մեծ կտոր օկուպացված է, ասում են դիվանագիտությամբ հետ կբերենք, բայց 5 տարի օկուպացված է, ու խոսում են ինքնիշխանությունից։

Նիկոլ Փաշինյանի հորինած թեորեմը՝ «եթե կա առևտուր, ուրեմն չի լինի պատերազմ»։ Փետրվարի 26-ին Լեհաստանում հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը: Այս ելույթը ունենում է օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների առաջ։ Էս ելույթից երկու օր անց պատերազմ է սկսում, ու փակվում է համաշխարհային առևտրի համար շատ կարևոր հանգույց Հորմուզի նեղուցը։ Բա տնտեսական շահ կար, ինչի՞ պատերազմ եղավ։ Հայաստանը ամբողջ կյանքում չի կարող այնքան ներդրումներ ապահովել, որքան Դուբայում է, բա էդ առևտրային կապերը ինչի՞ չօգնեցին, որ հյուրանոցների վրա ռումբեր չընկնեն։

Այնքան առևտրատնտեսական կապ, որ ունեին Ռուսաստանն ու Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն ունենա․ բա պատերազմ ինչո՞ւ տեղի ունեցավ։ Եթե առևտուր անենք, ուրեմն էլ պատերազմ չենք անի թեզը իսկի սովորական մարդկային հարաբերություններում չի աշխատում։ ԷնքաԷն մարդ կա, որ գնացել է առևտուր անելու ու սպանել խանութպանին։ Այսինքն, ձեր կարծիքով, որ Ադրբեջանի տարածքով ցորեն ու կոմբիկեր եք բերում կամ Ադրբեջանից ռուսական բենզին եք աեռնում, ուրեմն ամուր կապեր ե՞ն։ Այդքան պարզունա՞կ։

Սրանք կաշվից դուրս են գալիս, որ Ադրբեջանի հետ առևտուր, սեր, համերաշխություն, խաղաղություն ցույց տան, բայց չի ստացվում, չի հիմնավորվում։ 140 մլն դոլար արժողությամբ TRIPP-ը որքան էլ փքես, Հորմուզի նեղուցով շրջանառության, 0,000-քանի տոկոսն էլ չի կազմելու․ ինչի՞ վրա եք հույս դրել։ Այն երկրները, որ ունեն ամերիկյան ռազմաբազաներ, անվտանգ չեն, երաշխիք չունեն, դու մի փաստաթուղթ ես նախաստորագրել անվտանգ ե՞ս։

Ինչ-որ կիսատ-պռատ բաներ եք անում, բայց գոնե անունը մի դրեք երաշխիք։ Նախ դրանք դուք ինքներդ էլ չեք անում, թելադրում են, պարտադրում են ու դա անում են այլ երկրների շահերից ելնելով, ոչ մեր։ Այդ TRIPP-ը ճանապարհ է, որը պետք է բացառապես Ադրբեջանին։ Մեզ պետք չէ, որևէ կերպ չի հիմնավորվել դրա օգուտը մեզ․ Ամերիկային էլ պետք չէ, վերնագրերը լրիվ հերիք էին իրենց․ դրա համար էլ երաշխավոր չկանգնեց։ Հլը մի բան էլ քեզանից է փող՝ ներդրում ուզում։

Կարճ ասած՝ ձեր ամբողջ 8 տարվա գործունեությանը ծանոթ լինելով՝ վստահաբար կարող ենք ասել՝ անվտանգությունը՝ ամբողջ աշխարհում կայունության, զարգացման, ամենակարևոր բաղադրիչը, ձեր խելքի բանը չէ։ Ոչ էլ դիվանագիտությունը։ Դուք ապացուցել եք, որ բացի ստեր տարածելուց, անիմաստ ելույթներից, պարտադրված գործողություններից, ուրիշ բաներ չեք կարող անել։

Ամիսներ առաջ կարդացի՝ Բուլղարիա ժամանած Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը տկլորացրել են, մանրամասն ստուգել, պահել օդանավակայանում ժամեր շարունակ ու կարծեմ՝ դեպորտ արել։ Ձեր դիվանագիտությունը այ էդ՝ դեպորտ արված վիճակում է։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...