Դեպի ազատագրում և հաղթանակ. Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը կալանավայրից

5 Հունվարի, 2026

Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Մեծ Խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքն ենք հղում` մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով` նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի այս 2026 թվականին` մեր կյանքից հեռացնելով չարիքը իր բոլոր դրսևորումներով` սուտը, կեղծիքը, ատելությունը, թշնամությունը, պարտությունը, վախը, ուրացումը, դավաճանությունը, դավադիր հոգին, անարդարությունը և մեր կյանքում հաստատվեն ճշմարտությունը, արդարությունը, ազատությունը, պատիվը, հավատարմությունը, նվիրումը, արիությունը, հաշտությունը, սերը և հաղթանակը` այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է: Այս մասին կալանավայրից գրել են Բագրատ արք. Գալստանյանն ու Արշակ արք. Խաչատրյանը:

«Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ էլ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը… ուրախացեք և ցնծացեք…» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19): Թող 2026 թվականը լինի համախմբումի, անձնականից` անանձնական, մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով` Հայաստանի և հայության, մեր Սուրբ եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)… Դեպի Ազատագրում և Հաղթանակ… Բարի Ամանոր և Սուրբ Ծննդյան օրհնություն:

Քրիստոս Ծնավ և Յայտնեցաւ Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»,-նշած է ուղերձում:

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...