Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն»

8 Սեպտեմբերի, 2026

«Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Հաղորդում է Ազատությունը։ 

Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։

«Երբ որ մենք նայում ենք մեղադրանքը, հատուկ ծառայությունների կամ պետական մարմնի ձևակերպումները չկան էլ, դուրս են եկել։ Հիմա շփումները եղել են հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Դրա համար եմ ասում՝ այս մեղադրանքը ինքնին այն աստիճանի է առաջինից մինչև հիմա կտրուկ փոխվել… Սա նաև շատ կարևոր է, որ այդ առաջին գաղտնալսումները, ենթադրաբար, հետևելը, պրոցեսները իրականացրել են այն տրամաբանությամբ և դատարանից թույլտվություններ ստանալուց միշտ կառուցվել է այլ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման տրամաբանության վրա։ Հիմա այդ ամբողջը դուրս է գալիս…», – ասաց Օրբելյանը:

Թևանյանի մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Ըստ Արամ Օրբելյանի՝ մեղադրանքում այլևս չկա պնդումը, թե իբր Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։

«Նման մեղադրանք, այն ինչպես դուք ընթերցեցիք, որպես մեղսագրվող արարք չկա։ 622 հազար դոլար ստանալու փաստ… մեղադրանքի մասին եմ ասում, ապացույց չկար ամենասկզբից, մեղադրանքի մեջ, որ գումար է ստացել, գումարի փոխանցում է եղել, գումար ստանալու ինչ-որ խոստում է եղել, որ պիտի ինքը ստանար ու այդ գումարի դիմաց ինչ-որ գործողություն է արել, չկա», – ընդգծեց Արամ Օրբելյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...