Դատարան է հանձնվել Վեհափառի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը. դատախազություն

17 Նոյեմբերի, 2025

Դատախազը, 2025 թվականի նոյեմբերի 17-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնումե ն դատախազությունից:

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:  Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն.-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:

Այդ ընթացքում, Հ.Ն.-ի հայրը՝ Գ.Ն.-ն, լսելով Գ.Ղ.-ի և իր որդու խոսակցությունը, մոտեցել է նրանց և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ.-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ:

Չցանկանալով վիճաբանել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի հետ, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ Գ.Ղ.-ն վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր:

Հ.Ն.-ն և Գ.Ն.-ն, շարունակելով վերջնական արդյունքի հասնելուն ուղղված գործողությունները, իրենց ավտոմեքենաներով շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման՝ նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցում: Գ.Ն.-ն, իջնելով ավտոմեքենայից, զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են:

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):

Գ.Ն.-ի և Հ.Ն.-ն կալանավորված են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ...

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...