Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումը ցույց է տալիս, որ Դ. Մինասյանի կալանքը քաղաքական է. ՔԻՀԿ

3 Ապրիլի, 2026

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը

Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի։

Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև Դավիթի եղբոր՝ Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը, բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն «ավելի մեծ կշիռ» տալու և հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումն իր հերթին հաստատում է Դ․ Մինասյանին կալանավորելու ոչ թե օրենքի, այլ քաղաքական դրդապատճառներից բխող հանգամանքը։

Եթե խափանման միջոցը չփոխվի, Դ․ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ճաղերի ետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները և կալանավորման՝ օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է և կամայական։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին:

Նմանատիպ նյութեր

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։...

Դատական համակարգը յուրացված է, որոշումները կայացվում են երկրի ղեկավարի կողմից. Դանիելյան

Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պետք է կայացվեն։ Դրանք կայացվում են այլ տեղից։ Դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ...

Այսպիսի դեմքով ժողովրդավարություն․․․ «Կարճ ասած»

Մարդամեկն այսօր մինչ այս պահը 8 հատ գրառում է արել, որոնցից 5-ով փորձել է ժողովրդավար երևալ, 1-ով՝ մարդասեր․ իբր, որպես ժողովրդավարության աապացույց էլ ներկայացնումէ  աշխաատանքից ազատման դիմում։ Խոսում է ընտրական իրավունքի,...

Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում

Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում

ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական, գրում է «Հրապարակ»-ը։ Ի՞նչ պարտականություններ է ունենալու, ի՞նչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական...