Դատարանը մերժել է Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը. «Ժողովուրդ»

9 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ քա ղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են, մուտք գործել ԱԺ շենք։ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել հենց այդ օրը՝ փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան, մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։

Ըստ այս դրվագի՝ Արա Միհրանի Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետոթյան վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։

Նկատենք, 6 տարի է անցել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից, սակայն մինչ օրս բուն կատարողները հայտնաբերված չեն։

Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը ազատազրկման դատապարտվեց 5,6 տարի ժամկետով։ Նրա փաստաբանը պնդում է՝ ոչ մի ապացույց չկա, որ իր պաշտպանյալը հարվածել է Միրզոյանին, տեսանյութերում էլ նա չի երևում։ Հիմնվել են բացառապես Արարատ Միրզոյանի ցուցմունքների վրա»։

Նմանատիպ նյութեր

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մի շարք ուսումնական հաստատություններ միաձուլման ձևով միջնակարգ դպրոցի և կրթահամալիրի վերակազմակերպելու մասին» նախագիծը։ Հիմք ընդունելով «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան...

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.   Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-ից 20-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը, -Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,...

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ձմեռային սեզոնին ընդառաջ մեր այն հայրենակիցները, որոնց տներն արդեն իսկ գազով են ջեռուցվում, թերևս պետք է սկսեն լրջորեն մտածել այլընտրանքային լուծումների՝ փայտի կամ վառելանյութի այլ միջոցների անցնելու մասին։ Բնավ զարմանալի չէ, քանզի գազի...

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում շարունակվում են քննարկումները մարզպետարանների հետագա գործունեության և մարզպետների ինստիտուտի վերափոխման շուրջ։ Թեև նախնական քննարկումներում դիտարկվում էր...