Դատական համակարգում «խուճապ է». «Ժողովուրդ»

24 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բազմաթիվ դատավորներ մտահոգված են իրենց ՀՀ նոր Սահմանադրության նախագրով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգի ներսում արդեն ձևավորվում են մասնագիտական փոքր խմբեր, որոնք փորձում են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց պաշտոնավարման շարունակականության իրավունքը պաշտպանելու հնարավոր իրավական մարտավարությունը։

Խնդիրը վերաբերում է ոչ միայն դատավորների մասնագիտական գնահատմանը, այլև նրանց կարգավիճակի փոփոխությանը։ Նախագծի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո գործող դատավորները մինչև վերագնահատման արդյունքներով նոր նշանակումը շարունակելու են պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 14-ի դրությամբ Հայաստանում պաշտոնավարում էր 318 դատավոր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները մտահոգված են, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը ենթակա չէ դատական վերանայման։ Մասնագիտական շրջանակներում սա դիտարկվում է դատական անկախության և պաշտոնավարման կայունության լուրջ խնդիր։

Դատական համակարգում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև մեկ այլ տեսանկյունից․ եթե դատավորը վստահ չէ իր պաշտոնավարման շարունակականության հարցում, նա կդառնա օրվա իշխանության կամակատարը։ Այսպիսով, նոր Սահմանադրության նախագիծը դատական համակարգի համար ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների, այլև անորոշության նոր փուլ է բացում։

Վնգստացող դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող...

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանի կալանավայրում մահանալուց հետո դատարանը դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, փոխել է նույն քրեական գործով անցնող 3 մեղադրյալների՝ Անի Քոչարյանի,...

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ: Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի...

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ալիևյան, էրդողանյան, բրիտանական հետախուզական սահմանադրությունը մեռելածին է։ Այն արդեն մերժվել է։ Հիմա գանք մի հարցի, որը կարևոր է այս պահին։ Մեր ընկեր Վարազդատ Հարությունյանը հետաքրքիր միտք է առաջարկել։ Եթե ներկայացված նախագծի...

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրել է․ «Այսօր հրապարակված Սահմանադրության նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչ մեզ համար վաղուց պարզ էր․ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այս գործընթացին դեմ կանգնելու և Հայաստանի ինքնիշխանությունը...