Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

23 Հունիսի, 2025

Դամասկոսի հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում հունիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով արձանագրված զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթը։

Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանը խստորեն դատապարտել է Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կիրակնօրյա աղոթքի ժամանակ բազմաթիվ կյանքեր է խլել, տասնյակ մարդկանց վիրավորման պատճառ դարձել։

«Այս նողկալի հարձակումը, որն ուղղված էր հավատացյալների դեմ, կրկին բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը, որը չի տարբերում ո՛չ համայնք, ոչ՛ էլ եկեղեցի և ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել դարեր շարունակ սիրիացիներին բնորոշող խաղաղ գոյակցության ոգին», — նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Բերիո թեմի առաջնորդարանը՝ ի դեմս թեմի առաջնորդ Մակար Սրբ․ Արք․ Աշգարյանի, իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին և աղոթք բարձրացնելով առ Աստված՝ պաշտպանելու Սիրիան և նրա ժողովրդին բոլոր չարիքներից։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ Հարձակումը տեղի է ունեցել եկեղեցում երեկոյան պատարագի ժամանակ։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:

 

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...