Ցորենը տեղ չի հասել. հոսքերի վերադասավորումներ են կատարվել

6 Նոյեմբերի, 2025

Ի սկզբանե նախատեսված էր, որ Ադրբեջանով Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև ՌԴ-ից եկող գնացքներին, արդյունքում, հիմա ՌԴ-ից որոշակի ապրանքախմբերի Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտեր են գերներացվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ էության, ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել՝ Ադրբեջանով Հայաստան հասնելու համար։ Մինչդեռ, ի սկզբանե նախատեսված Ղազախստանի ցորենով բեռնված շարժակազմը դեռ տեղ չի հասել։
Ենթադրում եմ, գուցե էլի շարժակազմեր լինեն Հայաստան եկող, նկատի ունեմ, որ իրավիճակն անընդհատ փոխվում է, քանի որ նորանոր հայտեր են առաջանում։

Հիմա պետք է հասկանալ, թե արդյո՞ք հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպես են հոսելու։ Այսինքն, Հայաստանից՝ Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ։ Համոզված եմ, որ հընթացս հանրությունը այդ մասին կտեղեկանա։

Ես կարծում եմ, որ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, պետք է իմ գոհունակությունն հայտնեմ ու հայտնեմ նաև մեր պատրաստակամությունը Մարգարա- Կոռնիձոր, և հակառակ երթուղով ապահովել թուրքական և ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա»,-ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական...

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի...

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել։ Եթե նրանք դա անեն, նրանք կգան և կոչնչացնեն մեր հողը, ինչպես...

Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգևավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ»

Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգևավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության՝ հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 մլրդ պարգեւավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, պարգեւատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին՝ հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր...

Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»․ «Հրապարակ»

Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ իրանա-ադրբեջանական սահմանին վերաարտահանման հերթական փորձն է կանխվել, երբ հայկական պղպեղը փորձել են իրանականի անվան տակ տեղափոխել Ռուսաստան։ Մաքսային ծառայության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ամիսուկես է՝ Իրանով Ռուսաստան...