Չկա խաղաղություն․ Կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից․ Ռոբերտ Քոչարյան

7 Հոկտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանը այսօր խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս պայմաններում նա հավատում է, որ խաղաղությունը հաստատված է և Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլևս պատերազմ չի լինելու։

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ինքը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Ալիևի տրամդրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթերում և ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվելու։ Ուրեմն ամբողջ այս հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր մեկ այլ բան կատարվի, կարող է մի օր մտածի՝ վերջը էս խառնաշփոթ աշխարհում կարելի է էս հարցը ևս լուծել՝ Զանգեզուրի հարցը։ 

Հիմա դուք կարող է հարց տաք՝ իսկ դո՞ւք ինչ եք առաջարկում։ Դա վերջին ամիսների տոպ հարցն է, հատկապես ընդդիմադիր գործիչների։ 

Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Դեմ չենք խաղաղությանը, ոչ մեկ դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն, այդ պայմանագրերի կատարման ոչ թե վկան կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Միացյալ նահանգների կողմից որևէ երաշխիք այստեղ չկա։ Դրա համար ուղղակի սա մի հնարք է հերթական անգամ մարդկանց խաբելու։ 

Անգլիական մի ասացվածք կա՝ եթե մեկը քեզ խաբել է մեկ անգամ, ամոթ այդ մարդուն, եթե քեզ խաբեց երկրորդ անգամ, ամոթ քեզ։ Ես չգիտեմ, քանի՞ անգամ կարելի է խաբել հայ ժողովրդին։ Սա հերթական փորձն է։ Չկա խաղաղություն։ Կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին. ՏԱՍՍ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցության ընդառաջ այս մասին...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել մեր խնդրանքին. Լավրով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մինչ օրս չի պատասխանել Բուչայում տեղի ունեցած, այսպես կոչված, սադրանքի ժամանակ զոհված մարդկանց ցուցակը հրապարակելու խնդրանքին, հայտարարել է Լավրովը։ Նախարարը հիշեցրել է, որ այդ խնդրանքով ամեն տարի դիմել է Գուտերեշին, իսկ վերջերս նրան ուղարկել...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց...

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը. ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և  Սևանա լճի  ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական...

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել. ՆԳՆ

Ապօրինի ձեռնարկատիրությունը քրեորեն պատժելի արարք է, իսկ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է նաև վտանգվել մարդկանց առողջությունը: Ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ և հիշեցնում, որ իրավապահ մարմինները նման...