Պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընդհանրապես այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Վիրավորականը հետևյալ կերպ՝ «մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Երբ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կկայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն և Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս ենք գալու, բայց դուք այդտեղ մնացեք, ոնց որ զապասկա եք էլի, երբ մենք որոշենք, այն ժամանակ էլ դուրս կգանք։
Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետևյալ մոդելը մի հատ փորձի պատկերավոր ստեղծել․ դու փոքր բիզնեսի տեր ես և քո բիզնեսը ուղղակի 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է, և դու միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես՝ դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով-ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտնյոր գտնեմ, ես քո մոտից դուրս եմ գալու։ Եվ անընդհատ հրապարակային դու դրա մասին խոսում ես: Այդ խոշոր բիզնեսը ի՞նչ է անելու: Մի օր ասելու է՝ այ մարդ դու ո՞վ ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի։ Ես քո համար զապասկա չեմ։
Զուտ մարդկային նաև հարաբերությունների տեսանկյունից սա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսես»,- նշեց նա։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...
Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...
Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...