Չենք պատրաստվում խախտել մեր հոգևոր պարտականությունները․ Արագածոտնի թեմ

25 Հոկտեմբերի, 2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում: Այս մասին հայտնում է Արագածոտնի թեմը։

ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին:

Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:

Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին,  քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։

Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների

հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):

Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ:

Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին (ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ):Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։

Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի:

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Տեր Հայկ քահանա Քոչարյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Փառեն քահանա Առաքելյան

Տեր Մուշե քահանա Վահանյան

Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Սևակ քահանա Սարիբեկյան

Տեր Համբարձում քահանա Դանիելյան

Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

Տեր Զորայր քահանա Կարապետյան

Տեր Ղևոնդ քահանա Գափոյան

Տեր Հայկ քահանա Սահակյան

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Տեր Մկրտիչ քահանա Երանյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան

Տեր Օշին քահանա Հայրապետյան

Տեր Մխիթար քահանա Ահարոնյան

Արտակ սարկավագ Սաֆարյան

Վահագն սարկավագ Ստեփանյան

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան 

  «Բռնապետին, ով աշխարհի աչքի առջև Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն, անընդհատ գովելը, Ալիևի ձեռքերը լվանալը, նրան լեգիտիմացնելը, նորից եմ կրկնում, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում,...

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն,...

Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

  «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև...

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան

«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա»,- այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը։ «Բայց գենետիկան,...