Ցավում եմ ոչ թե իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են. Լիդյա Մանթաշյան

24 Նոյեմբերի, 2025

Միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը «Աբովյան» ՔԿՀ-ից գրել է․

«Անչափ շնորհակալ եմ ձեր զորակցության խոսքերի համար։ Բայց առավել ուրախ եմ ոչ թե իմ անձի, այլ ձեր՝ ճշմարտության և արդարության կողմը բռնելու համար։ «Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։)))
Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․

Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։
Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ մասին է ))

Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ու՞ր ենք հասել․․․
Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ)))

Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։

Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․

Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են։

Սա միայն մեկ բան  է մեզ հուշում․ չի՛ կարելի դադարել խոսել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ  մասին և  շարունակել անտրտունջ պայքարը։

Վստահ եմ, մեր պայքարը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ․․․ ԱՍՏԾՈՎ․․․»:

Երախտագիտությամբ և սիրով՝
ՀՀ թիվ 1 «ահաբեկիչ» Լիդյա Մանթաշյան
«Աբովյան» ՔԿՀ, խուց N 19
24.11.2025 թ․

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...