Ուսուցիչներն առաջարկում են զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից. Բաց նամակ ԳԹԿ-ին

8 Հունվարի, 2026

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ա. Դավթյանը բաց նամակ է հղել Գնահատման և թեստավորման կենտրոնին՝ առաջարկելով ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից, ի վնաս ուսուցչի։ Հիշեցնենք, որ ուսուցիչներն ավելի վաղ ատեստավորման խնդիրները հրապարակային կերպով ներկայացրել էին կենտրոնին։

«Հարգելի՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարություն և աշխատակազմ.

Սույն բաց նամակը հրապարակվում է, քանի որ մինչ օրս ԳԹԿ-ին Սփյուռ ՏՑ-ում տեղադրված պաշտոնական կապի միջոցով ուղարկված նամակի վերաբերյալ ստացման հաստատում չի տրամադրվել, ուստի այն նպատակ ունի արձանագրել այն իրավիճակը, որն առաջացել է կամավոր ատեստավորման գործընթացի շուրջ, և որի հիմնական պատասխանատվությունը կրում է հենց ԳԹԿ-ն՝ որպես գործընթացի կազմակերպիչ և գնահատման արդյունքների իրավական կրող մարմին։

Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի կողմից դասվարների հետ հանդիպման ընթացքում բանավոր կերպով արձանագրվել է, որ կամավոր ատեստավորման գործընթացում առկա են համակարգային խնդիրներ, ոչ թե անհատական թերություններ։ Թեպետ այդ դիրքորոշումը դեռևս չունի գրավոր ամրագրում, անգամ դրա բանավոր ընդունումը կարևոր ազդակ է՝ գործընթացի վերանայման անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալ փաստական հանգամանքները.

Առաջին.

Այս պահի դրությամբ ատեստավորման վերջնական միավորները դպրոցներին չեն փոխանցվել, ինչը հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ գործընթացը դեռ գտնվում է վերանայման կամ հստակեցման փուլում։

Երկրորդ.

ԳԹԿ-ին պաշտոնական կապի միջոցով ուղարկված նամակների վերաբերյալ ստացման հաստատում չի տրամադրվել, այն դեպքում, երբ նույն եղանակով այլ պետական մարմինների ուղարկված դիմումները ստացել են պատշաճ արձագանք։ Սա հակասում է պատշաճ վարչարարության և իրավական կանխատեսելիության սկզբունքներին։

Երրորդ.

ԳԹԿ-ի կողմից հանրային հարթակում չի իրականացվել հստակ և ժամանակին հաղորդակցություն, թե գործընթացը որ փուլում է գտնվում, ինչ վերանայման մեխանիզմներ են կիրառվում կամ ինչ ժամկետներում է սպասվում հստակեցում։

Չորրորդ (հատկապես մտահոգիչ).

Մեր ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ գործընթացի ընթացքում մի շարք ուսուցիչների հետ իրականացվել են հեռախոսային կապեր՝ ԳԹԿ-ի ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց բովանդակությամբ և տոնայնությամբ ընկալվել են որպես հոգեբանական ճնշում կամ կամավորության սկզբունքին անհամապատասխան ազդեցություն։

Նման գործելաոճը ոչ միայն խաթարում է կամավոր ատեստավորման գաղափարական հիմքը, այլ նաև կարող է դիտարկվել որպես

.վարչարարական լիազորությունների ոչ պատշաճ կիրառում,

.հոգեբանական ճնշում

.և ուսուցիչների մասնագիտական արժանապատվության խախտում։

Հատկապես ընդգծում ենք, որ

.ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու,

.երբ այդ թերությունները ձեզ ուղարկված զեկույցում հիմնավորված են որպես համակարգային։

Նման պայմաններում ընդունված ցանկացած վերջնական որոշում կարող է հետագայում վիճարկվել՝

.համաչափության,

.արդարության

.և իրավաչափ վարչարարության սկզբունքների խախտման հիմքով։

Սույն նամակը նպատակ չունի սրել իրավիճակը։

Այն հանդիսանում է բարեխղճորեն և ժամանակին արված նախազգուշացում։

Այս համատեքստում առաջարկում ենք.

• ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից, ի վնաս ուսուցչի,

• պաշտոնապես արձանագրել գործընթացում առկա համակարգային խնդիրների քննարկման փաստը,

• կիրառել վերանայման կամ վերահաշվարկի մեխանիզմներ առնվազն վիճահարույց դեպքերի համար,

• ապահովել հստակ, չեզոք և կամավորության սկզբունքին համապատասխան հաղորդակցություն ուսուցիչների և դպրոցների հետ։

Միաժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ սխալների ճանաչումն ու խոստովանելը մարդկային արժանապատվության դրսևորում է, իսկ դրանց շտկումը՝ մասնագիտական և ինստիտուցիոնալ արժանապատվության չափանիշ։

Մենք հույս ունենք, որ գործընթացի պատասխանատու մարմինները կընտրեն հենց այս ուղին՝ ամրապնդելով ոչ միայն իրավական դաշտը, այլ նաև կրթական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը»։

Նմանատիպ նյութեր

13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան

13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան

2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրված 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից: Այս ցուցանիշը ռազմաքաղաքական և ինստիտուցիոնալ խորը ճգնաժամի ախտանիշ է, որը վկայում է...

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում 13-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոսի 19-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծովակ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Վ.-ի վարած «Isuzu» մակնիշի...

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ-ն մտնում է Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ. Սքոթ Բեսենթ

Մենք մտնում ենք Իրանի դեմ պատերազմի ավարտական փուլ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը կազմաքանդել է Իրանի ռազմական կարողությունները, ոչնչացրել դրա ռազմական գործարանների գրեթե 100 տոկոսը և հողին հավասարեցրել նրա...

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և...

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի SCALP հրթիռների արտադրության գաղտնի տվյալներ. reuters

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինային SCALP հեռահար հրթիռների արտադրության համար գաղտնի տվյալներ Ուկրաինային փոխանցելու մասին։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է reuters-ը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի...