Ցածր կատարողականը ցույց է տալիս, որ ծրագիրը ունի լուրջ թերություններ. Արթուր Խաչատրյան

16 Դեկտեմբերի, 2025

Կառավարությունը առաջարկություն է ներկայացնում 250 միլիոն դոլարի վարկավը ներգրավել և հղում է կատարում կառավարության ծրագրի ղարաբաղյան հիմնախնդիր 1,2 առաջին պարբերությանը: Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիշեցնեմ, ինչ էր խոսում այդ պարբերությունը: Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծելու համար: Այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափի ստեղծման միջոցով:

Երանի թե կառավարությունը այդքան սկզբունքային լիներ և իր մոտեցումը կառուցեր բոլոր կետերի շուրջ, այլ ոչ թե ընդամենը մի կետի։ Մյուս հարցը, որը տվեց իմ գործընկերը և անհասկանալի արձագանք առաջացրեց, ասեց՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է այս նպատակով, ինչի՞ վրա եք զարմանում։ Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, խոսում էին, ասում էին վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը այստեղից վեր է կենում, ասում է՝ զենք ենք առել»,- ասաց նա։

Անդրադառնալով կոնկրետ այս նախագծին՝ պատգամավորը մի քանի առաջարկ ներկայացրեց․ «Առաջինը ցածր կատարողականը ցույց է տալիս, որ ծրագիրը ունի լուրջ թերություններ, և ես կոչ եմ անում կառավարությանը սերտորեն համագործակցել Արցախի Հանրապետության իշխանությունների հետ՝ բարելավելու այս ծրագիրը, որպեսզի մենք ունենանք ավելի շատ շահառուներ:

Մյուս խնդիրը վերաբերում է զուտ տեխնիկական կողմին: Կառավարությունը որոշակի գումար է հատկացնում տուն գնելու համար և միևնույն ժամանակ վճարում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքները: Ես ինքս 20 տարով վարկ ունեմ հիփոթեկային և որ նայում եմ, եթե ժամանակացույցի առաջնորդվեմ 1-2% են վճարում բանկին, ինչո՞ւ։ Ես կարծում եմ պետք է բարեփոխել ծրագիրը և այդ տոկոսների փոխարեն որը գնում է վարկին հաշվարկել միջինում ինչքան վարկ է գնում և այդ գումարը ուղղակի որպես մայր գումար ավելացնել: Եթե մարդը 50%, 30% ավել տոկոս պետք է վճարի, այս դեպքում դուք իրա փոխարեն վճարեք, հենա 5 միլիոնը դարձրեք 6 միլիոն, 6,5 միլիոն, 7 միլիոն և մարդկանց ավելի մեծ հնարավորություն կտաք իրենց ցանկալի բնակավայրում շենք կամ բնակարան ձեռք բերելու համար։ Միևնույն ժամանակ, քանի որ ծրագիրը նախատեսում է նաև վարձակալության ծրագրի փոփոխություն, ես ուղղակի կառաջարկեի դիտարկել սոցիալական բնակարանաշինության գաղափարը, պետությունը կառուցում է բնակարաններ, վարձով տալիս է, մարդիկ հա՛մ կոմպակտ կապրեն և ավելի հեշտ կլինի իրացնել իրենց վերադարձի իրավունքը»։

 

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...