Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

17 Հուլիսի, 2026

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

«Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։ Նա...

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառի մաղթանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու...

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:...

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ցավոք, այս տարի, ՏԻՄ...

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սեւանում հրահանգել է թիմակիցներին, որ մինչեւ իր վերադարձը Բիշկեքից ոչ մի հակառուսական հայտարարություններ, այդ թվում Տիգրանաշենի թեման չդնել-չվերցնել։ «Ես կգամ իտոգ կտամ, հետո կհասկանանք, չլնեմ-չիմանամ ես Շանհայում...