Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ. Շամշյան

17 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 17-ին, ոչ որակյալ ջրի մատակարարման պատճառով հերթական թունավորման դեպքերն են տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում, ըստ բնակիչների ահազանգերի, խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատացել է, ովքեր դիմել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին «Լրիվ բարձիթողի վիճակ, լրիվ քարե դար։ Չնայած նույնիսկ քարե դարում նման թունավորման դեպքեր ջրից չէին լինի։ Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել էին նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, ինչը դառնում է թունավորումների պատճառ։

Այս պահին Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել բնակիչները, ովքեր արդարացիորեն պահանջում են որպեսզի Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի, թե չէ ամեն անգամ մարդիկ են թունավորում»։Ֆոտոլրագրողը հայտնում է, ու Բյուրեղավան են ժամանել նաև ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանի և պոլիկլինիկայի աշխատակիցների հետ մեկնում են այն հասցեներ, որտեղից որ քաղաքացիներ են տեղափոխել մի մասը Բյուրեղավանի պոլիկլինիկա, մյուս մասը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը նշեց, որ երեկ եղել է 16 կանչ, որից 11-ը եղել է աղիքային վարակի գանգատներով ու մինչ այսօր այս ժամը շարունակվում է այդ գանգատներով պոլիկլինիկա այցելուների հոսքը։Բնակիչները նշում էին, որ «Վեոլիա ջրից» չեն կարողանում ստանալ ոչ մի պատասխան, թե վերջապես երբ է Բյուրեղավանը փրկվելու այդ արատավոր երևույթից, քանի որ ոչ մի լուծում չեն առաջարկում։

Նմանատիպ նյութեր

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու աշխատանքը

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիք, որտեղ քննարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հայկական կողմից այցին...

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը...

Նիկոլի մոռացված խոստումներից․ ի՞նչ էր ասում սահմանազատման մասին․ «Կարճ ասած»

Նախորդ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված անկլավների վերաբերյալ գլխավոր թեզն էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է, որ ինը մեր տիրապետության տակ է, մնա մեզ, ինչը Ադրբեջանի...

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում․ փաստաբանները տեսանյութեր են հրապարակել

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի  փաստաբանական խումբը։ «71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն...