Կա՛մ ջուր չունենք, կա՛մ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի. Բյուրեղավանի բնակիչ․ «Փաստինֆո»

7 Սեպտեմբերի, 2026

Բյուրեղավանում ուրբաթ օրվանից մատակարարվող ջրի որակն ու գրաֆիկը խայտառակ վատացել են։ Կոնկրետ իմ երեխան դպրոց է հաճախում, դասարանում ավելի քան 10 երեխա բացակայում է․ փորլուծություն, սրտխառնոց, ջերմություն ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ահազանգել է Բյուրեղավանի բնակիչը։

«Համայնքապետարանի էջում երեկ գրել էին, թե քաղաքացիներն ապատեղեկատվություն են տարածում, թե ջրի հետ ոչ մի խնդիր չկա, այն դեպքում, երբ մարդիկ ընտանիքներով վատ էին զգացել։ Կանխարգելելու փոխարեն մի բան էլ մարդկանց են մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ, այն դեպքում, երբ արդեն այսօր բժշկական կենտրոնը հայտնում է, որ ծանրաբեռնված աշխատում է։

Քաղաքացին ահազանգեց, որ ջրի հետ կապված իրավիճակը Բյուրեղավանում պարբերաբար կրկնվում է, և, իր համոզմամբ, դա իր պատճառներն ունի։

«Բանն այն է, որ մեր քաղաքապետը՝ Հակոբ Բալասյանը, ջրի բիզնես ունի։ Բնակիչներից շատերը կարծում են, որ ինքը ամիսը մեկ չգիտեմ՝ ոնց է անում, որ ջրերը կեղտոտվում են, որ իր ջուրը վաճառվի։ «Aqua Arma» ջուրը, պարզվում է, իրենն է, դրա համար էլ, որ ահազանգում ենք, ոչինչ չեն անում։

Մեզ ասում են՝ համայնքապետարանը պատասխանատու չէ։ Նույնը նաև «Վեոլիա Ջուրն» է ասում՝ ասում են՝ մեզանից չէ, չգիտենք, ամեն ինչ նորմալ է։ Ստացվում է՝ «Վեոլիա Ջուրն» ասում է՝ համայնքապետարանն է պատասխանատու, համայնքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա Ջրի» տիրույթում է հարցը։

Հերիք չէ՝ նորմալ գրաֆիկով ջուր օրերով չենք ստանում։ Օրինակ՝ երեկ առավոտյան ժամը 7։30-ին տվել են, ժամը 11։00-ին՝ անջատել են, որովհետև հարևանությամբ դաչաներ կան, որտեղ փարթիներ էին սկսվում։ Արդյունքում մեր ջուրը տալիս են այնտեղ։ Ամբողջ ամառ մենք գրեթե ջուր չենք ունեցել, տալուց էլ թունավոր ջուր են տալիս։

Մեկ ամիս չկա, ինչ սկսել էինք ծորակի ջուր խմել, ու հիմա նորից նույն վիճակն է։ Երեկոյան ժամերին ընդհանրապես ջուր չենք ունենում․ ժամը 8։00-ին միացնում են, 9։00-ին՝ անջատում։ Ես ապրում եմ երկրորդ հարկում, մեր մոտ թույլ, բայց լինում է, իսկ շենքի վերևի հարկերում ընդհանրապես ջուր չի գալիս։

Բայց քաղաքապետին ոչինչ չի հետաքրքրում։ Վերջերս էլ անդամագրվել է ՔՊ-ին, երևի վստահ է, որ այդ դեպքում չի պատժվի»։

Քաղաքացին տեղեկացրեց, որ ապրիլից հետո համայնքի բնակիչներն արդեն երեք անգամ ջրից թունավորվելու դեպքեր են արձանագրել։ Նրա խոսքով՝ քաղաքում շատերը, այդ թվում՝ ինքը, կարծում են, որ սա ուղիղ կապ ունի քաղաքապետի բիզնեսի հետ։

«Որակը վատացնում են, որ ջուրը շատ վաճառվի։ Ստացվում է՝ կամ ջուր չունենք, կամ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի»։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...