Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»

8 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բյուրեղավանում ջրի որակի շուրջ առաջացած մտահոգությունները նոր թափ են ստացել։ Սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։

Ավելի ուշ ՀՎԿԱԿ-ը տեղեկացրել է, որ ծորակի ջուրը բնակիչները կարող են օգտագործել միայն եռացնելուց հետո։ Այս հանգամանքը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ՀՎԿԱԿ-ի առաջին նախազգուշացումը տարածվել է այն ժամանակ, երբ ջրի լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն եղել։

Այսինքն՝ բնակիչներին ջուրը չօգտագործելու հորդորը տրվել է նախքան հետազոտությունների վերջնական պատկերի ստացումը։ ArmLur.am-ը Բյուրեղավանում զրուցել է համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ։ Զրույցի ընթացքում նկատելի էր համայնքապետի ընդգծված վերաբերմունքը ջրամատակարարման, ջրի որակի և այդ հարցերում համայնքապետարանի ու «Վեոլիա Ջուր»-ի պատասխանատվության մասին մեր հարցադրումներին։ Մասնավորապես, համայնքապետի դժգոհությունն առաջացրին այն հարցերը, որոնցում մենք բարձրաձայնում էինք քաղաքացիների բողոքները՝ ջրի որակի, հնարավոր աղտոտվածության, ջրամատակարարման և ջրատար խողովակների մաքրման ժամկետների վերաբերյալ։ Բալասյանը պնդում էր, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որն է քաղաքացիների առողջական խնդիրների պատճառը, և այդ պատճառով չի ցանկանում թիրախավորել ջրի որակը։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց․ եթե խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ հիմքով է ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել ընդհանրապես չօգտագործել ծորակի ջուրը, իսկ ավելի ուշ թույլատրել այն օգտագործել միայն եռացնելուց հետո։

Հատկանշական է նաև, որ Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ հարցերը նոր չեն։ Նախորդ հետազոտությունների ընթացքում ջրի մեջ հայտնաբերվել էր երեք տեսակի վիրուս։

Հետևաբար, այսօրվա իրավիճակը ևս բնականաբար առաջացնում է բնակիչների և հանրության մտահոգությունը՝ արդյոք առողջական խնդիրները որևէ կապ ունեն ջրի որակի կամ ջրամատակարարման համակարգի հետ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը դիմել է ՀՎԿԱԿ-ին։ Կենտրոնից մեզ հայտնեցին, որ լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վերջնական պատկեր։ ՀՎԿԱԿ-ից ընդգծեցին, որ իրականացվել է նմուշառում, իսկ հետազոտությունների արդյունքները համապատասխան մարմիններին կներկայացվեն իրենց իրավասությունների շրջանակում։

Կենտրոնից նաև պարզաբանեցին, որ այս փուլում տարբեր ենթադրություններ կարող են լինել, սակայն մասնագիտական մեկնաբանությունները պետք է հիմնված լինեն ապացույցների և փաստերի վրա։ Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ անհրաժեշտ է սպասել լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, այնուհետև դրանք համադրել մյուս իրավասու մարմինների տվյալների հետ՝ իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար։

Այս ամենին զուգահեռ նկատենք, որ Բյուրեղավանի բնակիչների հիմնական հարցը շարունակում է մնալ նույնը՝ եթե ջրի հետ կապված որևէ վտանգ չկա, ինչո՞ւ է ՀՎԿԱԿ-ը նախազգուշացրել բնակիչներին այն չօգտագործել, իսկ հետո թույլատրել միայն եռացնելուց հետո։ Իսկ եթե վտանգի հավանականությունը կա, ապա ինչո՞ւ դրա մասին հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ներկայացվում հանրությանը։ Այս հարցերի պատասխանները կարող են տալ միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները և տարբեր պատասխանատու մարմինների տվյալների համադրումը։ ArmLur.am-ը հետևողական կլինի խնդրին և ՀՎԿԱԿ-ի կողմից ախտորոշման պատասխանները հայտարարելուց հետո կհայտնի այդ մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է...

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

Այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կաշառք տալու և ստանալու դեպքերի...

Մելիքսեթ Պողոսյանը մերժել է Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը․ «Հրապարակ»

Մելիքսեթ Պողոսյանը մերժել է Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի՝ հոկտեմբերի 25-ին Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը։ Թերթի տվյալներով՝ հարցումներով նա տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն է, ուստի որոշել էին նրան առաջադրել։ Ըստ աղբյուրի՝...

Ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ․ «Ժողովուրդ»

Ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝...