Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան 

14 Նոյեմբերի, 2025

Բյուջեն, որը ներկայացրել է, կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ունենք պետական պարտքի սրընթաց աճ: 2026 թվականին 6 տրիլիոնից անցնելու է պարտքը: Այս տարվա վերջին արդեն 15 միլիարդ դոլարից է անցնում: Եվ ով պարադոքս, իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում նույնիսկ հաշվարկել, թե այդ պարտքը ինչ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, որքան կլիներ տնտեսական աճը, եթե պարտքը լիներ սովորական միջին ինչ-որ մակարդակի վրա, որովհետև եթե 5, 5,2, 5,4% է աճը, այդ դեպքում առանց պարտքի հասկանում ենք, թե դա ինչ կարող է լինել», — նշեց նա:

Խաչատրյանն անդրադարձավ նաև միջին աշխատավրձի, անհուսալի վարկերի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև պաշտպանական ոլորտին հատկացվող բյուջեի նվազեցմանը՝ հիշեցնելով Փաշինյանի քաղաքական այն հայտարարությանը, թե «մենք մարտունակ բանակ չենք կառուցելու, մենք կառուցելու ենք պաշտպանունակ բանակ»։

«Հիշեցնեմ, որ 2020 թվականին պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ կառավարությունը հանրայնացրեց այսպես կոչված «Հայաստան-2050» վերափոխման ռազմավարություն, որտեղ հպարտորեն կառավարությունը խոստանում էր կերտել մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը: Ինչ է նշանակում մեկ շնչի հաշվով՝ իհարկե գիտությանը, բնությանը և մարդկությանը հայտնի չեն, բայց ամեն դեպքում իրենք հպարտորեն մարտունակ բանակ էին խոստանում կառուցել, հիմա խոսում են պաշտպանունակ, որ հանկարծ որևէ մեկը չմտածի՝ բա որ եթե հանկարծ սահմանից մի քիչ այն կողմ մարտական գործողությունների մեջ ներգրավվի մեր բանակը: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը այլևս Ղազախստան կարող է բանակ չուղարկի: Հիշեցնեմ, թե ինչ փառահեղ օպերացիա կազմակերպեց, երբ ինքը ԵԱՏՄ-ի պաշտպանության խորհրդի նախագահն էր»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...