Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին

13 Հոկտեմբերի, 2026

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։

Երեկ՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, լրացավ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։

«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին այն բանի համար, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր նա։ Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։ «Սպարտակի» կազմում նա չորս անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն որպես ֆուտբոլիստ, և ևս երկու անգամ՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Բացի այդ, Սիմոնյանը ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում դարձել է 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր

Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան

Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը գրում է. Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը։ Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի...

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Քննարկվել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Նախարարությունից  հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա...

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ես անկեղծորեն և բացահայտ ասել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա, ինչպես վերջին...

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու...

Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։ «Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ...