Բոլորս էլ հասկանում ենք, որ բնակապահովման ծրագիրը, աշխատանքով ապահովման ծրագիրը ձախողվել է․ պատգամավոր

11 Նոյեմբերի, 2025

 

Ելույթ ունենալուց առաջ մտածելով՝ ասեմ Ադրբեջանը ոչ թե եղել է թշնամական, այլ հիմա էլ է թշնամական, որովհետև բարեկամ երկիրը հարևանի տարածքում օկուպացիոն զորքեր չէր պահի և տարածք չէր օկուպացնի:

Sիրելի հայրենակիցներ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել էթնիկ զտման, այսինքն` ցեղասպանության ենթարկված արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքի մասին։ Նրանք այդ հարցը համարում են փակված․ վկան՝ Եվրանեստի խորհրդարանական վեաժողովում ՔՊ-ական պատգամավորների քվեարկությունն է:

Հիմնավորում են այն կեղծ փաստարկներով, որ եթե մենք պահանջենք արցախցիների վերադարձը, Ադրբեջանն էլ կպահանջի չակերտավոր Արևմտյան ադրբեջանցիների չակերտավոր վերադարձը, չակերտավոր Արևմտյան Ադրբեջան: Հայաստանը չի պահանջում արցախցիների վերադարձը, իսկ Ադրբեջանը շարունակում է պահանջել և նույնիսկ խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին խոսել այդ՝ այսպես կոչված համայնքի ներկայացուցիչների հետ:

Դե ակնհայտ է, որ Հայաստանն էլ չի խոսում, որովհետև կարող է իրավիճակը լարվի, ինչպես սպառնում է Ադրբեջանը: Դե հիմա սպառնում են:

Նիկոլ Փաշինյանը և քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, որ արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում, սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ ապահովելու համար արցախահայերի արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ արցախցիների թե՛ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Վերջերս առաջարկություն և խնդրանք ավելի շուտ ստացել եմ վառելիքսուկային նյութերի պայթյունից ուրեմն տուժած ընտանիքներից, 100 ստորագրություն։

200-ից ավել զոհ է եղել։ Կա վերաքննիչ դատարանի որոշում, որ այդ զոհերը պատերազմական գործողությունների հետևանքով են եղել, դա դժբախտ պատահար չի եղել։ Մարդիկ չունեն որևէ կարգավիճակ, որևէ աջակցություն Հայաստանի Հանրապետության բյուջեից չեն ստացել։ Հիմա այդ մարդիկ ինչպե՞ս պետք է ապրեն։ Մյուսները, մյուսները ինչպե՞ս պետք է ապրեն։

Բոլորս էլ հասկանում ենք, որ բնակապահովման ծրագիրը ձախողվել է, բոլորս հասկանում ենք, որ աշխատանքով ապահովման ծրագիրը ձախողվել է․ վկան՝ միջինից շատ ավելի բարձր գործազրկություն է: Բա ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս տուն դնեն այստեղ:

Եվ վերջապես անդրադառնամ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի վերջերս հրապարակած եզրակացությանը։ Մարդիկ նշում են, որ Հայաստանը չի կատարել իրենց րեկոմենդացիան և բավարար չափով չի պայքարում արցախցիների դեմ խտրականությունը ինչ մեղմելու և արցախցիների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ապահովելու համար:

Վերադարձի իրավունքը չեք պահանջում, սոցիալական հարցերը չեք լուծում, մարգինալացնում եք այդ մարդկանց, չեք օգնում, որ ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը: Բա ձեր ուզածն ի՞նչ է։ Պատասխանը գալիս է ինքնաբերաբար՝ որ արցախցիները լքեն Հայաստանի Հանրապետությունը։

Չկան արցախցիներ, չկա Արցախի հարց։

 

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...