Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը

21 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 21-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին գյուղի վերջնամասում՝ բարձրաձայնելու իրենց բողոքն ու ընդվզումը։ Խնդրի կիզակետում խորհրդային տարիներին գործած ավազի հանքի հնարավոր վերաբացումն է, որն իր ժամանակին իսկական պատուհաս էր դարձել ողջ գյուղի համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տեղացիները մտահոգությամբ ու վրդովմունքով պատմում էին. «Խորհրդային տարիներին, երբ այս հանքը շահագործվում էր, մեզ ասում էին, թե այստեղի ավազը տեղափոխում են Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած քաղաքը վերակառուցելու համար։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանքը ևս մի քանի տարի աշխատեց ու վերջապես փակվեց։

Այդ ժամանակ բոլորս իրար շնորհավորում էինք, որ ազատվեցինք այդ չարիքից ու կարող ենք լիաթոք շունչ քաշել։Սակայն հարաբերական անդորրը խաթարվեց 2021 թվականին, երբ հայտնվեց մի կազմակերպություն և սկսեց հանրային լսումներ նախաձեռնել՝ հանքը վերաբացելու նպատակով։ Առաջին երեք լսումները փորձեցին անցկացնել սահմանափակ թվով մարդկանցով, բայց չորրորդ անգամ արդեն ամբողջ գյուղն իմացավ ու ոտքի կանգնեց։

Բոլորս միահամուռ դեմ արտահայտվեցինք։ Դրանից հետո ընկերությունը սկսեց տարբեր մեթոդներով շրջանցել մեր կարծիքը՝ թույլտվություն կորզելու համար։ Դիմեցինք Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին. նա եկավ գյուղ, լսեց մեզ և ընկերության ներկայացուցիչներին հստակ հասկացրեց՝ եթե ողջ գյուղը դեմ է, հանքը չի՛ շահագործվելու։

Հիմա, սակայն, նորից ինչ-որ կուլիսային գործընթացներ են գնում, փորձում են համոզել ավագանուն, որպեսզի համաձայնություն տա»։

Բնակիչների խոսքով՝ անցած 30 տարիների ընթացքում հանքի տարածքը հազիվ կանաչապատվել է, բնությունը վերականգնվել է, ու գյուղը փրկվել է մշտական փոշուց. «Երբ հանքն աշխատում էր, ամբողջ գյուղը կորած էր փոշու և ծխի մեջ։ Գյուղատնտեսությունն ու անասնապահությունը կաթվածահար էին եղել, ծառերը չորանում էին, արոտավայր չկար։ Այսօր Գեղաշենն ունի մոտ 5000 բնակիչ, այն մարզի երկրորդ խոշոր գյուղն է, որն օրեցօր աճում ու զարգանում է։ Հանքի շահագործումը կործանարար է լինելու մեր կյանքի ու առողջության համար։ Մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալ։ Այդ ընկերության տնօրենին ասացինք՝ եթե այդքան անվնաս է, եկեք ձեր ընտանիքով ապրեք այս տներից մեկում։ Պատասխանեց՝ «էս փոշու մեջ ո՞նց ապրենք»։

Բա եթե ինքը չի կարող, մենք ու մեր երեխաներն ինչպե՞ս ապրենք»։

Գեղաշենցիները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ ակնկալելով հարցի վերջնական և արդարացի լուծում. «Պահանջում ենք մեկընդմիշտ փակել այս թեման, որպեսզի հանքի շահագործման մասին այլևս ոչ մի խոսակցություն չլինի։ Հակառակ դեպքում՝ ողջ գյուղով պատրաստ ենք դիմելու ամենակտրուկ միջոցների»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...