ԲՀԿ նախընտրական շտաբը դիմելու է վերահաշվարկի համար. Իվետա Տոնոյան

8 Հունիսի, 2026

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հատնում է․ «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։

Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։

Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»։

Նմանատիպ նյութեր

«Այ ֆեյք», «արան ոտիցդ գլուխ դու ես»․ Ո՞վ հրահրեց ԱԺ ծեծկռտուքը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում իրավիճակը կտրուկ լարվեց։ Իշխող խմբակցության պատգամավորը ելույթը կառուցել էր վիրավորանքների ու ընդդիմադիրներին ուղղված սուր արտահայտությունների...

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2027 թվականը։ Մասնավորապես, ամսական 30 հազար դրամ աջակցությունը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը, իսկ նույն տարվա ապրիլից դրա չափը կնվազեցվի՝ դառնալով 15 հազար դրամ։...

Մարդը չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ․ Աննա Գրիգորյան

  «Կոնկրետ էս իրավիճակը ուղիղ կապված է, կրկնում եմ, հիմնական ֆեյքի հետ։ Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով, և իրեն շարունակում է պահել ինչպես ֆեյք աշխատացնող։ Ինքը ֆեյքի կերպարով, չգիտեմ ինչ...

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ դահլիճից տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է․  «Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր,...

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...