Բերկլիի համալսարանում 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

28 Ապրիլի, 2025

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը:

«Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Ապրիլի 23-ի երեկոյան էլեկտրոնային մեյլով տեղակցանք, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ էր, անհասկանալի մի իրողություն, որին, ինչպես հասկացա, չէին առանչվել։ Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարեց, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Նոր մտա մեյլերս ստուգելու տեսնեմ համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։ Ըստ պարզաբանման «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։ Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։

Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա: Ֆիլմը հետ է կանչվել և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը:

Արցախի թեմայով զեկույցները, մագիստրոսական աշխատանքները, ասպիրանտական թեզերն ու գիտական հոդվածների թարգմանությունները դրսերում շարունակվում են։ Սփյուռքի (ամերիկյան հատվածի) սերնդափոխությունն ու Արցախ կորուստը հատվել են մի կետում, հատվել ու օտարվել են Հայաստանից։

Հ․Գ․ Հատուկ ընդգծում՝ Ֆիլմը չեմ դիտել, դրա՝ ինչպիսին լինելու դատողություններից էլ տեղյակ չեմ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...