Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Փաշինյանին. «Փաստ»

14 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը, որի ժամանակ հնչեց նաև Սամվել Կարապետյանի առաջին` «Փոփոխության ելույթը»: Թեպետ իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական սատելիտները փորձում էին տպավորություն ստեղծել, թե հանրահավաքը մարդաշատ չէր, սակայն անհերքելի փաստն այն էր, որ Ազատության հրապարակում տսանյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Դրա մասին են վկայում թե՛ հենց հրապարակից արված կադրերը, թե՛ հուժկու երթը:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Առաջին հանգամանքն այն է, որ «Ուժեղ Հայաստանն» իրապես չափազանց բարձր վարկանիշ ու աջակցություն ունի մեր հանրության շրջանում: Երկրորդ՝ մեր հասարակության մեծամասնությունը մերժում է գործող իշխանություններին ու ձգտում է արմատական փոփոխությունների՝ հանուն երկրի փրկության: Երրորդ՝ նույնիսկ հակաժողովրդավարական բռնաճնշումները, իրավապահ ամբողջ համակարգն ընդդիմադիրների դեմ քաղաքական գործիք դարձնելը, վարչական ռեսուրսը մեկ անձին ծառայեցնելը չեն փրկում գործող իշխանություններին, չեն հուսահատեցնում մարդկանց, ինչը ենթադրում է, որ առաջիկա ընտրություններին կլինի աննախադեպ մասնակցություն, որը ձեռնտու չէ գործող իշխանություններին:

Վերջապես, այս հուժկու հանրահավաքը լուրջ «մեսիջ» էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ կորցրել է իշխանությունը, «վա բանկ» գնա ու հրահանգի չգրանցել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ապա ժողովուրդը պարզապես կհեղեղի Երևանի և այլ բնակավայրերի փողոցները, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանությունների համար: Իսկ ցանկացած երկրի համար շատ ավելի լավ ու ճիշտ է հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով:

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...