Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

19 Հունվարի, 2026

Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին, ովքեր ոչինչ չեն ձեռնարկել ու չեն պարտավորեցրել ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը, որ ճանապարհից մաքրեն ձյունն ու կատարեն մշակման աշխատանքներ։

Մարզպետն ու Թալինի քաղաքապետը  կփորձեն արդարանալ, թե դա մեր իրավասության մեջ չի մտնում, իսկ այդ պաշտոնյաները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց ղեկավարած մարզում նման իրավիճակների թիվ մեկ պատասխանատուն հենց իրենք են։

Նրանք կարող էին ճանշինին զգուշացնել, ինչու չէ նաև պարտավորեցնել, որպեսզի Արմավիրի մարզը Շիրակի մարզին կապող այդ ճանապարհահատվածը մաքրեին, քանի որ շարժը բավականին ակտիվ է ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների կողմից։

Նմանատիպ նյութեր

«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Ettelaat» պարբերականում հրապարակված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» հոդվածում կոշտ քննադատության է...

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան՝  Ալիևի հետ «հաղթանակ»-ը տոնելու: «Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, նախատեսում եմ այդ օրը այցելել Ադրբեջան»,- ասվում է Թուրքիայի նախագահի հայտարարության...

Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Փաշինյան

  «Նախկինում ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու առարկա գոյություն չունի։ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն որոշակի ընթացակարգեր անցնել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ...

Երևանում ձյուն կտեղա

Երևանում ձյուն կտեղա

Նոյմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ,...