Բանախոսներից մեկի մասնակցությունը պահանջում են չեղարկել, մյուսի մուտքն էլ Հայաստան մինչ այս արգելված էր

26 Մայիսի, 2025

Հայաստանի և Արցախի մի խումբ հասարակական գործիչներ մի քանի օր առաջ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր ադրբեջանական ֆորումի։

«ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երևան՝ լուռ ընդունելով և ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ նույն համաժողովի պանելային քննարկմանը մասնակցություն կունենա Eurasianet-ի Կովկասյան հարցերով լրագրող Ջոշուա Կուչերան, որպես Հարավային Կովկասի գծով ավագ վերլուծաբան Crisis Group-ից (Մեծ Բրիտանիա)։

Հատկանշական է, որ Կուչերայի մուտքը Հայաստան արգելվել էր 2022 թվականին։ Լրագրողն այդ մասին հայտնել Էր OC Media-ին տված հարցազրույցում ՝ նշելով, որ պաշտոնական պարզաբանում չի ստացել հայաստանյան իշխանություններից:

Ուշագրավ է, որ Հայաստանի նույն իշխանությունը մեկ արգելում է անձի ուքտը Հայաստան, երեք տարի անց նույն անձին հրավիրում միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակցելու, ավելին՝ բանախոսությամբ հանդես գալու։

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ճեպազրույցում ուշագրավ պատասխան է տվել լրագրողների հարցին, թե ինչպես է ստացվե, որ երեք տարի առաջ արգելել են մուտքը Հայաստան, հիմա հրավիրել։ «Իմ տեղեկություններով անցյալ անգամ նա խախտել էր հավատարմագրման կարգը և չէր հավատարմագրվել։ Այս անգամ պատշաճ  հավատարմագրման պորցեսն անցնելուց հետո, նրա մուտքն, իհարկե, թույլատրվել է»,- ասել է նա։

Ի հակառակ ԱԳՆ ներկայացուցչի պնդումների, տրամաբանությունը հուշում է, որ չհավատարմագրվելու համար ոչ թե մուտքը երկիր արգելում են, այլ չեն թողնում մասնակցել միջոցառմանը։

ԱԳՆ պաշտոնյան անդրադարձել է նաև Կրեգ Օլիֆանտի մասնակցությունը չեղարկելու պահանջին՝ նշելով. «Ուզում եմ հստակ նշել, որ ՀՀ-ն երբևէ ոչ նախկինում, ոչ ներկայում չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ էքսպերտի մուտքը Հայաստան։ Մենք պետք է աշխատենք նաև այն մարդկանց հետ, որոնք հնարավոր է ունեն այլ կարծիք մի շարք հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ համաժողովները նպատակ ունեն բացատրելու ՀՀ-ի դիքրորոշումները, ավելի ամրապնդելու այն ներկայացուցիչների մոտ, ում հետ աշխատում ենք, ովքեր ընդհանրապես հետաքրքված են  մեր ռեգիոնով։ Հակված չենք ՀՀ հրավիրել այն մարդկանց, ովքեր սիրում են ՀՀ-ն և գոհ են այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ-ն։ Մենք մեր քաղաքականությունը փորձում ենք բացատրել ավելի մեծ շերտերի»,-ասաց նա։

Այդ դեպքում ԱԳՆ պաշտոնյան ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ մի շարք անձանց մուտքը Հայաստան արգելվել է, որոնք ունեն «այլ կարծիք» մի շարք հարցերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...