Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան

25 Մարտի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրան. հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ բանակցությունների մեկնարկի ֆոնին.
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես հայտնում է իսրայելական Ynet պարբերականը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գաղտնի կերպով այդ տեղեկությունը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է ընդմիշտ հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից։

Ըստ NYT-ի, որը հղում է կատարում անանուն իրանցի պաշտոնյաների, Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ իրեն չի գոհացնում ժամանակավոր զինադադարը. նա շահագրգռված է խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմամբ և երաշխիքների ստացմամբ առ այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն ապագայում չեն վերսկսի հարձակումները։ Թերթի տեղեկություններով՝ Արաղչին այս պահանջները հնչեցրել է Ուիթկոֆի հետ զրույցում։

NYT-ն նաև հայտնում է, որ Թրամփը դիտարկում է Իրան օդադեսանտային զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Խոսքը, մասնավորապես, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մասին է, որը պետք է միանա արդեն իսկ Պարսից ծոց ուղևորվող երկու էքսպեդիցիոն ստորաբաժանումներին։

Խարգ կղզու գրավման ծրագիրը, որտեղ գտնվում է Իրանի գլխավոր նավթային տերմինալը, ամերիկյան զորքերին կդնի ծայրաստիճան խոցելի վիճակում և նրանց հեշտ թիրախ կդարձնի իրանական անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների համար։ Բացի այդ, նավթային տերմինալի վրա հարձակումից հետո նրանք կհայտնվեն կղզում այրվող նավթամթերքի ազդեցության տակ։
Հաղորդվում է, որ Ծոց են ուղևորվում 2500 ծովային հետևակային, 2000 նավաստի, 3000 դեսանտային և երեք դեսանտային նավ։
Բրիտանական նավատորմը կգլխավորի Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանն ուղղված ջանքերը։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ծրագիրն ուղղված է առևտրային նավագնացության անվտանգության ապահովմանը, սակայն դրա իրագործման համար կպահանջվի ԱՄՆ-ի աջակցությունը։
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են դիտարկում Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումը որպես հակամարտության ամենաիրատեսական վերջնարդյունք՝ հեռանալով նախկին նպատակներից, ինչպիսիք են ռեժիմի փոփոխությունը և իրանական միջուկային ծրագրի լիակատար դադարեցումը, որոնք այժմ քիչ հավանական են համարվում։ Թրամփը պնդում է, թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյան զանգահարել է իրեն՝ քննարկելու խաղաղության հարցը, և հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համատեղ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Թեհրանում այս տեղեկությունը հերքել են։

Իրանի վրա հարձակումները շարունակվում են, ռմբակոծությունների են ենթարկվել Թեհրանը, Թավրիզը, Սպահանը և Քարաջը. պատերազմի սկզբից ի վեր Իրանում զոհվել է ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։
Հարվածներ են հասցվել Թել Ավիվին, Պարսից ծոցի երկրները նույնպես միացել են հարձակումներին՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, ԱՄԷ։ Ռմբակոծությունների են ենթարկվել Բեյրութը և Լիբանանի այլ շրջաններ։

Իսրայելը անվտանգության գոտի է ստեղծում Լիբանանի հարավում՝ դուրս մղելով հարյուր հազարավոր բնակիչների դեպի Լիտանի գետից հարավ։ Իսրայելի ֆինանսների նախարարն առաջարկել է անեքսիայի ենթարկել Լիբանանի հարավը և Իսրայելի սահմանը տեղաշարժել դեպի հյուսիս՝ մինչև Լիտանի գետը։
Լիբանանում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ, ավելի քան մեկ միլիոնը ստիպված են եղել լքել իրենց տները։
Գազայից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ իսրայելցի զինվորները խոշտանգել են 18-ամսական երեխային՝ նրա հորը խոստովանական ցուցմունք տալու ստիպելու նպատակով։ Ըստ այդ տվյալների՝ զինվորները ծխախոտով այրել են փոքրիկի մաշկը՝ հորը խոստովանության պարտադրելու համար։ Հայրը գտնվել է իսրայելական զինվորականների կալանքի տակ։
Իսրայելցի զինվորները ստիպել են հորը մերկանալ և հետևել իր 18-ամսական որդու խոշտանգումներին. նրա մաշկին մարմրող ծխախոտ են սեղմել, իսկ ոտքի մեջ մեխ են խփել։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի խոսքով՝ խոշտանգումները դարձել են Իսրայելի պետական քաղաքականությունը։

Երեքշաբթի օրը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը երկրում հայտարարեց էներգետիկայի ոլորտում արտակարգ դրության ռեժիմ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքներին արձագանքելու նպատակով, որն իր վարչակազմի գնահատմամբ ստեղծում է «էներգիայի մատակարարումների կրիտիկական ցածր մակարդակի անմիջական սպառնալիք»։
Գեներալ Ֆաբիեն Մանդոնը երեքշաբթի ելույթ է ունեցել Փարիզում կայացած պաշտպանության և անվտանգության հարցերով համաժողովում։ Ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականը Ֆրանսիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բնութագրել է որպես «շատ ամուր», սակայն դժգոհել է, որ «նրանք հենց նոր որոշում են կայացրել միջամտել Մերձավոր և Միջին Արևելքում՝ մեզ տեղյակ չպահելով»»։

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...