Բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով․ ՏԿԵ նախարարն ուրախ է

14 Օգոստոսի, 2025

Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ինչ է ստանում Հայաստանը։

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, արդեն փոխանցվել է, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- ասաց Խուդաթյանը:

Նա ասաց, թե «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Հայաստանին մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը.

«Կարծում եմ, որ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, կարևոր և ուրախալի իրադարձություն է»։

Խուդաթյանն ասաց, թե նախկինում չարագուշակ մեկնաբանություններ էին արվում «Խաղաղության պայմանագրի» տեքստի մասով, մինչդեռ, ըստ նրա, տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ողբերգական և չարագուշակ բան չկար:

«Մենք սովոր ենք, որ այդպիսի մեկնաբանություններ կարվեն այնքան ժամանակ, մինչև գա պահը ավելի մանրամասնելու փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը»։

Հարցին, թե ո՞ւր է գնալու Հայաստանն այդ ճանապարհով, Խուդաթյանը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի...

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը և թույլ չի տա, որ այն վերածվի երկարատև հակամարտության։ Այս մասին Վենսը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Փոխնախագահը նշել է, որ Իրանի...

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծված․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր խմբագրությունը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի...