Բացի Ադրբեջանից, է՞լ ում են պետք իր հարձակումները․ «Կարճ ասած»

3 Հունիսի, 2025

Փաշինյանը շարունակում է եկեղեցու թիրախավորումը․ առանց դադարի ֆեյսբուքյան հարթակը ողողում է մեկը մյուսից անիմաստ գրառումներով։ Մայր Աթոռը թեև պատասխանեց Փաշինյանին, սակայն շատերին արձագանքը հիասթափեցրել է։ Ծանոթ լինելով հոգևորականների՝ այս օրերին հնչեցրած կոշտ դիրքորոշմանը, կոնկրետ գործողություն էին ակնկալում։ Այո, եկեղեցին մեղադրում է Փաշինյանին պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և անհիմն մեղադրանքներով խոսելու, բարեկրթությունից զուրկ, մարդու հիմնարար իրավունքները, հավատացյալների կրոնական զգացմունքները ոտնահարելու մեջ։ Եկեղեցին հորդորում է հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին։ Սպասումն այն էր, որ եկեղեցին նզովք կարդա Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան հեռացնելով հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։ Բայց Մայր Աթոռը կոչ է անում եկեղեցու զավակներին լինել միասնական։ Ստացվում է՝ ես էլ եմ եկեղեցու զավակ, Նիկոլն էլ, եկեղեցու, պետության վրա հարձակվողների ոհմակն է՞լ։ Հանուն ինչի՞։ Թե ինչու է եկեղեցու հաղորդագրությունն այդքան մեղմ, քան ակնկալվում է, չխորոնամ այդտեղ․ գուցե իրենք շատ ավելի են ծանրութեթև անում ու այդ ռազմավարությունն են նպատակահարմար գտել․ առավել հավանական է, որ չեն պատրաստվում իջնել այդ մակարդակի, այդ մեկը հասկանում եմ։

Ի պատասխան եկեղեցուն թիրախավորելու, քաղաքացիները հենց Փաշինյանի էջում արձագանքում են, որ՝ ինչ վատ բան էլ արած լինեն առանձին հոգևորականներ, միևնույն է՝ նրանք Արցախ չեն հանձնել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում Եռաբլուրը չի եռապատկվել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից հողեր չի հանձնվել, Ջերմուկից չենք հանձնել, նրանց ոչ մեկի գործունեության արդյունքում չի հայաթափվել Արցախը։ Մարդիկ խոստումների մասին են հիշեցնում, պարտքերի, վարկերի, գնաճի մասին ու ասում են, որ ոչ մի հոգևորական մեղք չունի այս ամենի մեջ։ Կամ, առհասարակ, ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմաստ ունի, այս օրով, էս խնդիրներներիս մեջ խրված․․․ Այ մարդ, ի՞նչ քեռակին, ի՞նչ ես խոսում դու, առհասարակ։

Հայտարարել է, որ պետք է կառավարությունը վճռորոշ ձայն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Այսինքն՝ ինքը, Նիկոլը պետք է որոշի ով լինի կաթողիկոս։ Ուզում եմ դիմել հանրությանը և հոգևորականությանը՝ հնչեցնելով ահազանգ։ Թեև եկեղեցին որոշել է Փաշինյանի հետ առճակատման փոխարեն ընտրել հորդորով դիմելու ճանապարհը, բայց պետք է մի քանի ցավոտ օրինակի ուշադրություն դարձնի։

Երբ Նիկոլ Փաշինյանը գրոհ սկսեց բիզնեսի վրա, գործարարները համարյա ամբողջությամբ լուռ մնացին, վախենում էին, որ իրենց հետևից չընկնի։ Կապ չունի՝ որքան օրինապահ հարկատու են, եթե Նիկոլի կառավարությունը ընկավ հետևներից, ուրեմն բանը բուրդ է։ Լռության արդյունքում սկսեց փայ մտնելու՝ կառավարությունը սաշիկացնելու օպերացիան, և արդյունքում կառավարությունը խլեց Վիվասելի բաժնետոմսերի մի մասը, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը, Լիդիան Արմենիան ըկերության բաժնետոմսեր մի մասը։ Իսկ երկու օր առաջ ադեն ՔՊ-ն խորհրդարանում քննարկում էր «Հրազդան ցեմենտ»-ից բաժնետոմսերի հարցը։ Էս բիզնեսից փայ մտնելն է նաև պատճառը, կարծում եմ, որ բազմաթիվ ներդրողներ հեռացել են երկրից։ Չէ, չեմ ասում եկեղեցին բան չի ասել, բավականին իր դիրքորոշումը հնչեցրել է, այդ թվում՝ Վեհափառը, բայց խոստովանենք, դրանք այնքան կտրուկ ու սուր չեն եղել, որքան սրտներս էր քաշում այդ պահերին։ Ինչևէ։

Հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հարձակում գործեց դատարանների վրա՝ շրջափակելով։ Հատ ու կենտ դատավորներ կային, որ դիմադրեցին, կարծիք հայտնեցին։ Լրագրողները դատավորներից կարծիք էին հարցնում, խուսափում էին, արդարադատության նախարարը խուսափում էր, որովհետև արդեն Նիկոլի գրպանում էր․ Դատարանների պաշտպանները հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչներն էին ու փաստաբանները։ Հետո վնգստացող դատավոր խոսույթը մտավ գործածության մեջ։ Արդյունքում դատարանների մեծ մասն այսօր Փաշինյանի բռի մեջ են։

Երբ Նիկոլ Փսաշինանը գրոհ սկսեց սահմանադրական դատարանի վրա, դարձյալ լրիվ նմանատիպ լռություն տիրեց, արդյունքում ոչ իրավաբան մի ուսապարկ պատգամավոր հեղինակեց օրենք, ու ՍԴ-ն զրկվեց դատավորներից, փոխարինվեցին Նիկոլի սրտի դատավորներով։

Երբ նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց գեներալների դեմ, մի հատ խրոխտ հայտարարություն տարածեցին, որը ստորագրեց մի 40 գեներալ, բայց չպաշտպանեցին այդ հայտարարությունը։ Արդյունքում բանակում չծառայած, բոլոր պատերազմներից թռած, Արցախ հանձնած Փաշինյանը այսօր գեներաների գերագույն հրամանատարն է։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր մեկը մեկից անհաջող կադրերի նշանակեց բուհերի հոգաբարձուների խորհուրդ ղեկավարելու, չդիմադրեց որևէ բուհ, այսօր ունենք ՔՊ-ացված բուհեր, ունենք ԵՊՀ ռեկտոր, որն աստվածաբան է, բայց չի արձագանքում Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին։ Իսկ Փաշինյանի հետ, ուսանողների հանդիպումները կազմակերպում է միմիայն ընտրած ուսանողների հետ՝ շառից հեռու։

2018 թվականի հոկտեմբերին երբ Նիկոլն արշավեց Ազգային ժողովի վրա, չստացավ որևէ դիմադրություն, ու այդ օրվանից միչճև էսօր խորհրդարանը իր գրպանի կառույցն է։

Նիկոլը սկզբում դատախաղությանը պատվիրում էր Ռոբերտ Քոչարյանի վրա գործը, իսկ հիմա բոլոր հանցագործությունների վարկածներն է ինքը թելադրում, դատախազը զեկուցում է քրգործերով, ցուցումներ ստանում։

Այսպես լռությամբ, առանց դիմադրելու Նիկոլի ավերիչ իշխանությանը հանձնվեցին պետության ողնաշարը հանդիսացող բոլոր կառույցները՝ ՍԴ, կրթություն, բանակ, ԲԴԽ, դատախազություն, ԱԱԾ, ՔԿ։ Երկրի իմունային համակարգի բոլոր ինստիտուտները զավթել պրծել է։ Սաղ համակարգերը վարակված է նիկոլախտով։  Եկեղեցին է մնացել։ Ու հիմա սկսել է եկեղեցու դեմ արշավը։ Վաղը Նիկոլն է որոշելու, թե որ ՔՊ-ական դեպուտատը լինի կաթողիկոս։ Էսօր ծիծաղելի է սա թվում, բայց էնքա՜ն բան կար, որ ծիծաղելի էր թվում, էսօր իրականություն է։

Հարգարժան քաղաքագետը գրում է, թե ոչ ոք դեռ չի հաղթել որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության դեմ պատերազմ հայտարարելուց, չի կարղ հաղթել նաև իրենից զրոյական արժեք ներկայացնող, նվաստագույն էակը։ Կհամաձայնեի, բայց Նիկոլը էս թվարկածներս չի կարողացել անել նրա համար, որովհետև հզոր է․ չէ, նրա բարոյականությունը մարդկային էությունից դուրս է։ Միշտ հիշեք, որ անգամ թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի արշավանքների ժամանակ է Արցախում հայ ապրել․ Նիկոլի օրոք չի ապրում, իսկ Նիկոլն ապրում է ու պաշտոնավարում։

Որեսզի Նիկոլը չկարողանա գրավել եկեղեցին, անհրաժեշտ է ոչ միայն եկեղեցու քայլերը, այլև՝ հավատավոր ժողովրդի ու բոլոր-բոլորի։ Երբ ինչ-որ մտավորականի հարցնում ենք ինչու եք լռում, ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, տանից դուրս չեմ գալիս, իմ գործն եմ անում։ Չէ, դա ինքնապաշտպանություն է․ դուք ինչի՞ համար եք ստեղծագործում, ո՞ւմ համար։ Եկեղեցին ունի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, ունի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան ու այլ շքանշաններ, ցանկն եմ նայում, թե ովքեր են շքանշաններ ստացել եկեղեցուց, գործարարներ են, երաժիշտներ, հասարակական գործիչներ, իմ մոտ եղած ցանկից և ոչ մեկը, որ եկեղեցուց ստացել է շքանշան, չի անդրադարձել ՔՊ-ի խուժանությանը։ Ինչի՞ եք սպասում, շքանշաները տարեք հանձնեք։

Որան էլ զարմանալի լինի, ՔՊ-ական պաշտոնյաների մեջ էլ կան մարդիկ, որ գնում են եկեղեցի, անգամ ժամերգության ու պատկրեարցրեք՝ պաս են պահում։ Ի՞նչ իմատ ունի էդ ձևականությունը։ Փաշինյանի վիրավորանքների ո՞ւր է դատախազության գնահատականը, ո՞ւր է օմբուդսմենի գնահատականը։ Վախենում են ՍՄՍ ստանալ։ Իսկ պաշտոնը նրանց համար կյանքից թանկ է, հավտից էլ է թանկ, ինչպես հասկանում ենք։ Վաղը կասեն՝ սպառնում էր, ստիված ենք ենթարկվել, այլ ելք չունեինք։ Իսկ ձեր արդարացումները ո՞ւմ են պետք լինելու։

Պետության բացակայության պայմաններում եկեղեցին է տեր կանգնել, հիմա պետք է կանգնել եկեղեցու կողքին, մանավանդ որ սրանք բռնել են պետությունը քանդելու, Ադրբեջանին հանձնելու ուղին։

Կարճ ասած՝ իմ կարծիքով, դիմադրության անկում է բոլոր ոլորտներում, թաքուբիր ընդդիմադիրներ են որոնք իրականում պայքարում են սրանց դեմ, մյուսները ավելի լծված են այդ հիմնական պայքարողներին վարկաբեկելու գործին՝ ճիշտ Նիկոլի նման, բայց չեն էլ հասկանում, որ այս ընթացքում տեղի է ունենում պետության ապամոնտաժում՝ բոլոր ատրիբուտներով։ Պատկերացրեք՝ ժողովուրդ, որը չունի վստահութուն գեներալների, քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների, եկեղեցու նկատմամբ․ նրան ինչ ապագա է սպասվում, ի՞նչ է սպառնում։ Կասկած ունե՞ք, որ եկեղեցուց հետո մտնելու են յուրաքանչյուր ընտանիք։ Ու գիտե՞ք որն է զավեշտը․ չկա մի ինստիտուտ, որ զավթել են ու հերը չեն անիծել։

Բայց նաև շեշտենք՝ անկախ այս ամենից, Նիկոլ Փաշինյանը շանս չունի, ոչ մի գործընթաց նրա հնարավորությունները, նրա նկատմամբ վստահությունն էլ զրոյից չի բարձրացնում և ոչ մի նիշ, իսկ հակառակը շատ է։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...