Բացահայտվել է 590 հազար դոլարի հափշտակության դեպքը․ ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ

24 Մայիսի, 2025

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...