ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ

12 Օգոստոսի, 2025

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից եռակողմ հանդիպման հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որոնց չհիմնավորված կարևորությունը շեշտում և քարոզում են փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչները, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Ավելին, դրանք պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:

Մասնավորապես՝

  1. դրանցով փորձ է արվում լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանական քաղաքականությունը, պատանդառությունն ու շինծու դատավարությունները, Արցախից հայկական հետքի վերացումը, Մինսկի խմբի լուծարմամբ՝ արցախյան հիմնահարցը միջազգային օրակարգից դուրս մղելը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը,
  2. դրանք ոչ միայն չեն վերացնում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական երեք տասնամյակից ավելի տևող շրջափակումն ու թշնամական գործողությունները, այլև Ադրբեջանը անխոչընդոտ կապ-միջանցք է ստանում Հայաստանի սուվերեն տարածքում՝ ստեղծելով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումների և արգրեսիան շարունակելու հավելյալ պայմաններ,
  3. ստորագրված փաստաթղթերում չկան միջազգային կոնֆլիկտների լուծման արդարության չափանիշները, մարդու ազատությունների և հիմնարար իրավունքների ապահովման և պաշտպանության միջազգային հանձնառությունները,
  4. նախաստորագրված համաձայնագիրը (մասնավորապես, հոդված 8-9, հոդված 15) պարունակում է ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն օգտագործվելու են արցախյան ազատագրական պայքարին մասնակցած բոլոր հայորդիների դեմ, քողարկում են ադրբեջանական հանցագործությունները, ինչպես նաև զրկում են հայկական կողմին այդ հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու միջազգային գործիքակազմ օգտագործելու հնարավորություններից,
  5. անգամ ստորագրված փաստաթղթերում ձևականորեն հռչակված տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման, խաղաղություն հաստատելու փոխադարձ կամքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու ձևակերպված դրույթները ոչ մի միջազգային երաշխիք չեն նախանշում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրանք հիմնված են բացառապես Ադրբեջանի ցանկության վրա: Իսկ այն նախապայմանները, որոնք Ադրբեջանը ներկայումս առաջադրում է (Անկախության հռչակագրից հրաժարում, սահմանադրական փոփոխություններ և այլն), վկայում է վերջինիս ակնհայտ հակառակ ցանկության մասին:

Տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում:

Առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին:

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝  բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12 օգոստոսի, 2025 թ.

Նմանատիպ նյութեր

Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի...

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի. Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի. Թրամփ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի, գրել է Թրամփը «Որոշել եմ ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը փոխարինել Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով»,-նշել է...

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն...

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրան կրկին հասցնելու են դատարան։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը՝...

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ Shamshyan.com-ի...