Նոր սկանդալ՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում. մանկապարտեզում կատարված բացահայտումները կոծկվել են

27 Հոկտեմբերի, 2025

NEWS.am-ի տեղեկություններով նոր՝ ուշագրավ բացահայտումներ են տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, որոնք կապված են վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքի հետ: Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարի՝ 2024 թվականի ամռանը, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում լուրջ խախտումներ են արձանագրվել՝ այդ թվում ուռճացված հաստիքներ,  աշխատավարձերի, ինչպես նաև երեխաներին հատկացված սննդի յուրացումների դեպքեր: Ծնողական համայնքի և վարչական շրջանի աշխատակազմի հետևողական աշխատանքի արդյունքում պարզվել է, թե ի՞նչ սխեմայով են երեխաներին հատկացված սնունդը թաքցնում մանկապարտեզի նկուղում, ովքե՞ր և ի՞նչ եղանակով են այն դուրս բերում մանկապարտեզից և այլ աղմկահարույց դրվագներ:

Բացահայտումից անմիջապես հետո մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը 2024 թվականի հուլիսի 4-ին Դանիելյանի դիմումի հիման վրա նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:

Ուշագրավ է, որ կատարվածի մասին թաղապետարանի աշխատակազմը չի ահազանգել իրավապահներին՝ փաստացի թաքցնելով ենթադրյալ հանցագործության դեպքը, մինչդեռ  մտահոգ ծնողներին աշխատակազմում հավաստիացրել են, որ բացահայտումը պատշաճ իրավական ընթացակարգ կստանա և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Դեպքից հետո ոչ միայն իրավապահները չեն այցելել մանկապարտեզ՝ տեղում համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելու նպատակով, քրեական վարույթ չի նախաձեռնվել, մանկապարտեզի աշխատակիցները չեն հարցաքննվել քննչական մարմնի կողմից, աշխատակազմի ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումները վերաբերյալ տվյալները չեն փոխանցվել վարույթն իրականացնող մարմնին, նկուղում հայտնաբերված սննդամթերքը չի առգրավվել և չի ուղարկվել փորձաքննության, այլև արձանագրված խախտումների համար տնօրենն անգամ վարչական շրջանի ղեկավարի կողմից կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել: Ավելի ուշ, օգտվելով թաղապետարանի պաշտոնյաների «անփութությունից» կամ «մեծահոգությունից», Ռուզաննա Դանիելյանը փորձել է իրավաբանորեն «թակարդը» գցել թաղապետին և հետ վերցնել աշխատանքից ազատման դիմումը: Մասնավորապես  2024թ. հունիսի 28-ին Ռուզաննա Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչական շրջանի ղեկավարին՝ «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից» բովանդակությամբ: Դանիելյանը նույն օրը՝ հունիսի 28-ին, մի քանի ժամ անց, աշխատանքից ազատման երկրորդ դիմումն է ներկայացրել վարչական շրջանի ղեկավարին՝ «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից հուլիսի 6-ից» բովանդակությամբ։ Իսկ դեպքից օրեր անց՝ հուլիսի 1-ին, հավանաբար խորհրդակցելով իրավաբանների հետ, Դանիելյանը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի
ընդհանուր բաժին է մուտքագրել դիմում՝ «Խնդրում եմ իմ 28.06.2024թ. ազատման դիմումը համարել անկատար» բովանդակությամբ, որին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը 03.07.2024թ. պատասխանել է, որ 28.06.2024թ. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից» բովանդակությամբ դիմումին ընթացք չի տրվել:

Օգտվելով թաղապետի վրիպումից, Ռուզաննա Դանիելյանը դիմել է ՀՀ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի» 04.07.2024թ.-ի թիվ 56-Ա կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նրա միջին աշխատավարձի չափով գումար` հարկադիր պարապուրդի ամբողջ Ժամանակահատվածի համար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը  2024 թվականի նոյեմբերի 7-ին վճռել է Ռուզաննա Դանիելյանի հայցն ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, բավարարել մասնակի: Մասնավորապես դատարանն արձանագրել է, որ գործատունիրավունք չուներ Ռուզաննա Դանիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս արտահայտել էր իր կամքն այն մասին, որ չի ցանկանում, որպեսզի դադարեցվեն կողմերի միջևծագած աշխատանքային հարաբերությունները։ Այսինքն, Ռ. Դանիելյանը չի կարողացել օգտվել՝ իր դիմումը հետ վերցնելու հնարավորությունից, ինչի պայմաններում  դատարանը եզրահանգել է, որ աշխատանքայինհարաբերությունները դադարեցվել են օրենսդրության պահանջների խախտմամբ, և որպես հետևանք՝ 04.07.2024թ. համապատասխան կարգադրությունը՝ «Ռուզաննա Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին», ենթակա է անվավեր ճանաչման։ Դատարանը վճռել է նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հօգուտ Ռուզաննա Դանիելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:

NEWS.am-ն, ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտի բովանդակությունը, այլ ուշագրավ մանրամասներ ևս պարզեց:  Մասնավորապես գործի նյութերի համաձայն՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի 2024 թվականի օգոստոսի 1-ի ուսումնասիրության ակտի համաձայն՝ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է, որ մանկապարտեզի գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային ապրանքների պահանջագրերը թերի են, երեխաներին հատկացված սննդի չափաբաժինները խախտված, գրանցված մի շարք հաստիքների համար աշխատակիցները վարձատրվել են, սակայն աշխատավարձի մի մասն առձեռն փոխանցել են տնօրեն Ռ. Դանիելյանին, տնտեսվարը, որն ի պաշտոնե պետք է իրականացներ նաև դռնապանի գործառույթները, չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և շուրջ 270 երեխա ունեցող մանկապարտեզը տարիներ շարունակ ցերեկային դռնապան չի ունեցել:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ մանկապարտեզի ծնողական համայնքը ևս ներգրավված է եղել չարաշահումների բացահայտման գործին, սակայն ինչպես աշխատակազմի, այնպես էլ ծնողների բացահայտած փաստերը (տեսանյութեր, լուսանկարներ) մնացել են վարչական շրջանի՝ արդեն նախկին աշխատակազմի թղթապանակում՝ հիմք հանդիսանալով հանցագործության դեպքի կոծկման և տնօրենի՝ ժամանակավոր պաշտոնակատարի հավանական վերադարձի համար:

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...