Ազգային ժողովը «կիսաբաց լուսամուտներ»-ի սրահը չի․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորին  

5 Մարտի, 2026

Փաստորեն, 2025 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 890 վարույթ, որոնցից 617-ը կարճվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 
«Հարուցված գործերի բացարձակ մեծամասնությունը ուղղակի կարճվել են, այսինքն այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանից հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է։ Դուք նույնիսկ ստատիստիկան չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունենում այդ գործերը, երբ հասնում են դատարան: Սա շատ ցավոք մտահոգիչ արձանագրումներ են: Հաջորդ հանգամանքը, որ ես ուզում եմ առանձնացնել, ուրեմն պարզվում է, սիրելի հայրենակիցներ, որ այդքան ասում են՝ թալանածը վերադարձնում ենք, թալանածը վերադարձնում ենք, պարզվում է 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ: Առավոտից երեկո խոսում ենք թալանի վերադարձի մասին: Մինչ միայն 2025 թվականին կառավարությունը 3 միլիարդից ավել պարգևավճար է ստացել։ Իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է ընդամենը միլիարդ 600-ը: Այսինքն միլիարդ 600 ստացել են, երկու անգամ ավել միայն կառավարությունը պարգևավճար է ստացել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...